14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախկին քաղաքապետի բնակարանը գրավից հանել են. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է, որ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի բնակարանը, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը գրավ էր դրել իր եւ մի շարք այլ պաշտոնյաների բնակարանների հետ, այլեւս ազատված է գրավից: Այս մասին թերթին հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից:

՛՛Նույն աղբյուրները հայտնում են, որ բոլորովին վերջերս Բաբայանը, ով երկար ժամանակ բացակայում էր Հայաստանից եւ նրա գտնվելու վայրը գաղտնի էր պահվում, ավելին, անգամ նրա ընտանիքի անդամներն էին պնդում, թե տեղյակ չեն, թե որտեղ է Բաբայանը, վերադարձել է, վճարել պարտքերը եւ կրկին հեռացել երկրից: Բազեյանի տունը բավական երկար մնացել էր գրավի տակ: Այդ հարցով նա անգամ Սերժ Սարգսյանից էր օգնություն խնդրել: Ի վերջո հաջողվել էր գոնե ՛՛կանգնեցնել՛՛ տոկոսները։ Սամվել Բաբայանից այլ տեղեկություններ հայտնի չեն՛՛,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ