27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բանաստեղծուհին տրվել էր լեսբիական սիրուն` քնում էր աշակերտուհիների հետ

Կին գրողներ եղել են դեռևս մեր թվարկությունից առաջ, սակայն դժվար է պատկերացնել, որ սերը երկու կանանց միջև գովերգվել է: Խոսքը Սաֆոյի մասին է. նա կարճահասակ կին էր, ոչ գրավիչ արտաքինով, սակայն ուներ մեծ, փայլուն աչքեր, որոնք գրավում էին զրուցակցին:

“Կրքոտ Սաֆոն”, ինչպես անվանում էին նրան ժամանակակիցները, ծնվել է Լեսբոս կղզում, սովորել է հետերաներյի դպրոցում, որտեղ ուսուցանում էին զգացմունքայնություն, սեր դեպի արվեստը: Սաֆոն իր ստեղծագործություններում գովերգում էր կանացի գեղեցկությունը, կանացի սերը, նրա բանաստեղծությունները հիմնականում կրքոտ էին, էրոտիկ բնույթի:

Շատերն ասում են, որ սերը իգական սեռի ներկայացուցիչների միջև առաջ է եկել հենց Սաֆոյից (Լեսբոս-լեսբուհի): Սա ընդամենը վարկած է, սակայն լեգենդները նույնիսկ իրական հիմք ունեն: Սաֆոն ամուսնանում է և դուստր ունենում: Նա իր աղջկան այնքան էր սիրում, որ հանուն նրա պատրաստ էր ամեն ինչի: Ճակատագիրը խլում է նրանից ամուսնուն և դստերը: 

Բանաստեղծուհին այնքան դժբախտ և հիասթափված էր, որ տրվում է լեսբիական սիրուն, քնում  է աշակերտուհիների հետ:

Նրան խանդում էին իր աշակերտներ Ատիդան և Անդրոմեդան: Միշտ վիճում էին Սաֆոյի սիրուն արժանանալու համար: Որոշ ժամանակ անց Սաֆոն սիրահարվում է եգիպտացի փարավոն Ամիզեսի կուրտիզանուհի Ռոդոպային, որին Լեսբոս էր բերել եղբայրը: Այս պատմությունը դասվում է հունական լեգենդների շարքին:

Ասում են` Սաֆոն ինքնասպան է եղել գեղեցկադեմ Ֆաոնի համար, ով մերժել է իր սերը: Պոետը ժայռից վայր է նետվել` ողնելով մեզ իր վերջին խոսքերը` “Իմ աչքերը տեսել են աստվածային սիրո լուսաբացը”…

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ