01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Կխնդրեի՝ Փոստանջյանին իմ անկոչ խոսնակի դերը չստանձնի … փոխադարձ մեղադրանքներ

՛՛Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով Փոստանջյանի հայտարարությունը, թե իրեն ԵԽԽՎ կազմից հեռացնելու որոշմանը կողմ են եղել Լեւոն Զուրաբյանն ու ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

՛՛Ես կրկին խնդրում եմ, որ Փոստանջյանն իմ անկոչ խոսնակի դերը չստանձնի՛՛,-հավելեց Զուրաբյանը:  ՛՛Խորհրդակցության ժամանակ ներկայացվել է կարգը, որի վերաբերյալ ես որևէ կարծիք չեմ հայտնել, որովհետև վերջնական տեքստին ծանոթ չեմ եղել:

Ընդհանուր առմամբ համարում եմ, որ եթե ֆորմալ առումով, ամենաարդար կարգն էլ ներկայացվի, միևնույնն է, արդարությունը խախտված է դեռ այն պահից, երբ կեղծվել են ԱԺ ընտրությունները՛՛,-եզրափակեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը : 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ