03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լադան է լավը, թե Մերսեդեսը…սա չէ խնդիրը

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատմական փաստ է համարում այն, ինչ եղել է  Գյուլիստանի պայմանագրի հետևանքով:  ՛՛Այդ պատմությունը բերել է մեզ մի բանի, որ երկու հարյուր տարի այդ երկու ժողովուդրներն իրար հետ են եղել, եղել են ձեռքբերումներ ու կորուստներ, բայց այլ ճանապարհ հայ ժողովուրդը չի ընտրել՛՛,-այսօր Գյուլիստանի պայմանագրի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ինչպես միշտ, հիմա ևս հայ ժողովուրդն ընտրում է իր պետական անվտանգությունն ապահովող տարբերակը, որը որը խարսխված է ՌԴ-ի հետ հարաբերություններում: ՛՛Որովհետև ՛՛Լադա՛՛ մեքենայի տեսակն ավելի վատն է, թե ՛՛Մերսեդեսը՛՛  սա չէ կարևորը, հարց է  այդ ՛՛Մերսեդես՛՛ը կարող է  արտադրվել այս երկրում՛՛,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է Զորի Բալայանի նամակին, ապա Սարգսյանը նշեց. ՛՛Որևէ մեկը բարոյական խրատ տալու համար պետք է ավելի լավ իմանա, քան նա, ու իմանար՝ ինչ է արել Զորին Արցախի ազատագրման համար՛՛: Սարգսյանի կարծիքով՝ նամակով Զորի Բալայանը ուզում էր ցույց տալ, որ Ադրբեջանը որպես պետություն այս տարածաշրջանում չի եղել ու հիմա նրան արտոնություն են տալիս՝ ելնելով աշխարհաքաղաքական շահերից: Նա հավելեց, որ Բալայանի նամակում պետք չէ ենթատեքստ գտնել, թե նա ուզում է տեսնել Արցախը ՌԴ-ի կազմում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ