03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մարսելի գործընկերոջը

Երևանի քաղաքապետի հրավերով հոկտեմբերի 23-ից 27-ը պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան – Կլոդ Գոդենը հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ:

Ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել  հրավերն ընդունելու համար և վստահեցրել, որ Մարսելի քաղաքապետի այցով երկու քաղաքների միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնեն համագործակցության շրջանակները.

“Իսկապես ողջունելի է այն փաստը, որ Երևանի և Մարսելի միջև հարաբերությունները տարեցտարի ավելի զարգանում ու ընդլայնվում են, ինչի վառ ապացույցը նաև այդ համագործակցության  21-ամյա պատմությունն է:

Այսօր մենք կթարմացնենք երկու քաղաքների միջև առկա համագործակցության համաձայնագիրը, որով նոր թափ կհաղորդենք փոխշահավետ գործակցությանն ու նոր էջ կբացենք գործընկերային հարաբերությունների մեր տասնամյակների պատմության մեջ”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս վստահեցնելով, որ Ժան-Կլոդ Գոդենն իսկապես սպասված և ցանկալի հյուր է Երևանում:

Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան – Կլոդ Գոդենն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, առանձնակի կարևորել է երկու քաղաքաների միջև համագործակցության ընդլայնմանն ուղված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունն ու ջանքերը.

“Մեր երկու քաղաքների ներուժն այսօր իսկապես շատ ավելին է, քան 21 տարի առաջ էր: Ստորագրվելիք նոր համաձայնագրով վստահ եմ, նոր թափ կհաղորդվի երկուստեք համագործակցությանն ու իրականացվելիք ծրագրերում կընդրկենք քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ”,- նշել է  Ժան – Կլոդ Գոդենը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ