Եթե հանկարծ ընդդիմադիր դաշտում լինեի, ինչ հզոր ընդդիմություն կլիներ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Պետական պաշտոնյաների աշխատավձերի բարձրացման մասին խմբակցության տեսակետի վերաբերյալ ելույթը սկսեց ընդդիմության քննադատությունը հասկանալի համարելով, քանի որ ըստ նրա, ինչ էլ բերեն միևնույնն է՝ քննադատելու են։ ՛՛Եթե հանկարծ ընդդիմադիր դաշտում լինեի, ինչ հզոր ընդդիմություն կլիներ, որովհետև կարող ես խոսել-խոսել, մեկ է` պատասխան տվողը դու չես: Այս քննարկումների ժամանակ ակամայից հիշեցի, երբ 2002 թ-ին մի օրինագիծ ներկայացրինք, որը վերաբերում էր պատգամավորների թոշակին: Բավականին լավ օրինագիծ էր, առաջին ընթերցումով էլ անցավ, բայց ընդդիմությունը սկսեց, թե ժողովուրդը էս վիճակում էր, ինչի թոշակները բարձրացան, որտեղից բերեցին էս նախագիծը, ամեն ինչ իրենց համար են անում: Լսեցինք ընդդիմությանը, էդ նախագիծը հետ վերցրինք, երկու օր հետ ընդդիմությւոնն իմ սենյակում էր, թե մի բան էինք ասել, կարելի՞ էր հետ վերցնել նախագիծը…այնպես որ պատասխանատվությունը մերն է՛՛,-հայտարարեց Գալուստ Սահակյանը:
Նրան զարմացրել էին նաև ելույթները, թե ՛՛ինչ ենք արել, որ բարձրացնեն՛՛։ ՛՛Այդ պատգամավորներին ես խորհուրդ եմ տալիս՝ թող բարձրացնեն, դուք էլ ուղարկեք որևէ մանկապարտեզի, այստեղ պատգամավոր կա՞, որ աշխատավարձ է ստանում ու լրիվ տուն տանում, չկա այդպիսի պատգամավոր: Ժողովուրդն անընդհատ հանդիպումներ է պահանջում, քո լիազորությունների շրջանակում մեծ ծախսեր ես անում՛՛,-կարծում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
՛՛Այդպես որ սա բավականին լուրջ նախագիծ է: Այդ աշխատավարձը մեզ չեն տալու, մի անձնավորեք, մենք հավերժ պատգամավոր չենք լինելու՛՛: