Առաջարկել է պատգամավորներին ԿԲ-ում հավաքարար աշխատել
՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել, դեռ կհասցնի առաջարկություններ ներկայացնել, որից հետո արդեն վերջնական կորոշեն դեմ են Պետական պաշտոնյաների աշխատավերձերի բարձրացման նախագծին, թե կողմ։ Այս մասին հայտարարեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Բայց ամեն դեպքում խմբակցության քարտուղարը որպես ոչ կոալիցիոն ուժ հանդես եկավ քննադատությամբ, մասնավորապես մատնանշելով երեկ ընդունած գործազրկության նպաստի և պաշտոնայնների աշխատավարձերի բարձրացման օրինագծերի հաջորդականությունը։ ՛՛Արդյոք արդար է, երբ որ մենք երեկ այստեղ քննարկում և առաջին ընթերցմամբ ընդունում ենք գործազրկության նպաստից 18 000 դրամից զրկելը և բարձրացնում ենք պաշտոնատար անձանց աշխատավարձը՛՛,-ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե քանի անգամ է եղել դեպք, երբ խարհրադարանը դեմ է կանգնել Կառավարությանը, կամ քանի անգամ է եղել դեպք, երբ ԱԺ հանձնաժողովները, որոնք ղեկավարվում են քաղաքական մեծամասնության կողմից, դրական եզրակացություն են տվել այն նախագծերին, որոնց վերաբերյալ կառավարությունը տվել է բացասական եզրակացություն։
՛՛Ես կարող եմ հիշել եզակի դեպքեր, որոնցից եղել են պատահականություններ, որոնք հետագայում պատմական արդարությունը վերականգվել են, ուստի այսօր պահանաջել Կառավարությունից հարգել Սահմանադրությունը, կարծում եմ առանձնապես ազնիվ չէ, դեռ պետք է շնորհակալ լինենք Կառավարությանը, որ չի դիմում Սահմանադրական հանձնաժողովին և չի ասում եկեք՝ իմ դե ֆակո կարգավիճակը ամրագրեք դե յուրե՛՛:
Նաիրա Զոհրաբյանը չմոռացավ նաև վարչապետին: Նա հիշեցրեց, թե երբ վերջինս ԿԲ-ի նախագահն էր և երբ պատգամավորները դժգոհել էին, թե ԿԲ-ի հավաքարարն ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան պատգամավոները, Տիգրան Սարգսյանն էլ առաջարկել էր՝ եկեք դարձեք ԿԲ-ի հավաքարար։
Նա նշեց, թե թեև Կառավարության ղեկավարը բազմիցս կոչ է արել քաղաքական համերշխության, միասին աշխատելու, բայց ինքը չի նպաստել դրան։ Վերջում նա եզրակացրեց, թե ԲՀԿ-ն լրջագույնք խնդիրներ է տեսնում այս օրինագծում, ուստի այն առաջին ընթերցմամբ անցնելու դեպքում իրենք դեռ կհասցնեն քննարկել և սեփական առաջարկությունները տալ։