03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կոռեկտ լինել. խորհուրդ Փաշինյանին

”Մեր գնահատականները հիմնավորված են և փաստարկված, մենք խոսում ենք իբրև կուսակցություն, իբրև խմբակցություն: Իհարկե, պարոն Փաշինյանն ազատ է իր տեսակետն արտահայտելու մեջ, բայց խորհուրդ կտայի լինել ավելի կոռեկտ և չփորձել գնահատականներ տալ ուրիշներին, մեր խմբակցությանը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ի պատասխան ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեղադրանքների:

՛՛Որ մենք ընդդիմություն ենք, դա Նիկոլ Փաշինյանը չի գնահատելու, չի որոշելու: Որ մենք շատ ավելի հստակ ենք պատկերացնում այս պետության խնդիրները և մեր դերն իբրև ընդդիմություն ևս ես երաշխավորում եմ: Երբ մարդն իրեն իրավունք է վերապահում դատել, գնահատել ուրիշներին, միշտ մեծ է հավանականությունը, որ կարող է չարաչար սխալվել: Կարծում եմ` սա այդ դեպքն է և խորհուրդ կտայի պարոն Փաշինյանին` սա նկատի ունենալ առաջիկայում՛՛,- հավելեց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Պետական պաշտոնյաների աշխատավարձերի մասին իր ելույթում Փաշինյանն անդրադարձել էր ՀՅԴ-ին՝ ասելով. ՛՛Իմ կողմից շատ հարգված գործընկերն ասում է, որ լինելով ընդդիմության մեջ, իրենք կողմ են այս օրենքի նախագծին: Որ կողմ են, հասկանալի է, բայց եկեք նորից նայենք ընդդիմություն լինելու հարցը: Իմ համեստ, իմ անձնական պատկերացմամբ՝ ընդդիմություն լինելով և Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության թիվ մեկ պահանջատերի դերում հանդես գալով չեն գնում և կողմ քվեարկում Ավետիք Բուդաղյանի սպանությունը պառտակած դատախազի թեկնածուին և ոչ էլ համաձայնում են դեսպանի պաշտոն ստանձնել՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ