01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 22, 2013

Ձևականություն՝ վերից վար…նպաստից կզրկե՞ն

Կառավարության կողմից ներկայացված ”Զբաղվածության մասին” օրինագիծը իրականում զբաղվածության խնդիրը չի լուծելու: Այս մասին այսօր Ազգային ժողովում նիստին հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ ՛՛Դեռ մի բան էլ սոցիալական օգնության 18 000 նպաստից են ցանկանում զրկել գործազուրկներին, փոխանակ ընդամենը նման պասիվ ծրագրերը ակտիվներով փոխարինեն և քաղաքացին ընտրի ոչ թե նպաստ ստանալու ճանապարհը, այլ արժանապատիվ ընտրելու հնարավորությունը՛՛,-ասաց […]

Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդեւին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են անմեղ մարդիկ: Հեռագրում մասնավորապես ասված  է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Վոլգոգրադում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Դատապարտելով  ահաբեկչության ցանկացած […]

Մահապարտուհին ի սկզբանե պետք է Մոսկվա գնար

Մահապարտուհին, ով նախորդ օրը Վոլգոգրադում ավտոբուս էր պայթեցրել, ի սկզբանե ուղղվելիս է եղել Մոսկվա, տեղեկացնում է РИА Новости-ն: “Գնելով Մոսկվայի տոմս` Նաիդա Ասիյալովան Վոլգոգրադի միջով գնալիս է եղել Մոսկվա: Նրա ձախ ձեռքը գիպսի մեջ է եղել, իսկ աջ ձեռքով բռնած է եղել մյուս ձեռքը: Արդեն Վոլգոգրադից դուրս գալիս մահապարտուհին փոշմանել է, իջել ավտոբուսից եւ ուղղղորդվել […]

Ռուբեն Հակոբյանը կուսակցությունից դուրս չի գա

՛՛Ես չեմ մտածում ՛՛Ժառանգությունից՛՛ դուրս գալու մասին: Ես քաղաքականության մեջ եմ 1990-ից և այդ ժամանակից ես ներկայացրել եմ իմ քաղաքական կոնցեպտը՝ ղեկավարվել եմ այդ սկզբունքներով: Տարաձայնություններ, որպես այդպիսիք, չկան, կան որոշակի դետալներ մարտավարական հարցերում, ինչը նորմալ է՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զորւյցում ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ ի պատասխան հարցի, թե հնարավոր է […]

Մխիթարյանն ապացուցելու բան ունի

Այսօր տեղի կունենա Չեմպիոնների լիգայի խաղարկության 3-րդ տուրը:Կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա Լոնդոնի ՛՛Էմիրեյթս՛՛ մարզադաշտում, որտեղ ՛՛Արսենալը՛՛ կընդունի Դորտմունդի ՛՛Բորուսիային՛՛: Հանդիպումը կարեւոր նշանակություն ունի երկու թիմերի համար էլ: Այն կարեւոր է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար, քանի որ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ժամանակին ասել էր, որ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ ամենաթանկ տրանսֆերը իրեն չի տպավորում: […]

Նման խոսակցություն չի եղել. Փոստանջյանը պատրաստվում է երեխա ունենալ

” ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունն այս պահի դրությամբ ընտրություններ չի անցկացնում, նման խոսակցություն ուղղակի տեղի չի ունեցել, թե ինչ լուրերի հիման վրա են նման տեղեկատվություն տարածել, ես չեմ կարող ասել, բայց նման թեմա մենք ուղղակի չենք քննարկել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն առաջարկել է հաջորդ […]

Կասե՞ք ինչով եմ ես աղանդավոր, որ այցելում եմ “Ռեմա” եկեղեցի. Լիլի Էլբակյանը չի հերքել

Աննա և Արմեն Էլբակյանների դուստրը՝ դերասանուհի Լիլի Էլբակյանը հաստատել է իր կրոնական հայացքների մասին տարածված լուրերը: Ըստ տեղեկատվության Լիլի Էլբակյանը “Ռեմա” կրոնական աղանդի հետևորդ է հանդիսանում: Այդ մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում. “Կրոնը կարող է լինել պետական, բայց հավատքը ոչ, դա ում ինչ գործն է թե ես ոնց եմ հավատում, բա ինչի […]

Ֆեյսբուքը կրկին թույլատրում է

Ֆեյսբուք սոցիալական ցանցը թույլատրում է գլխատում պատկերող տեսանյութեր տեղադրել իր տիրույթում, տեղեկացնում է Газета.Ru-ն` հղում անելով BBC-ին:  Մայիսին Ֆեյսբուքն արգելել էր նման տեսանյութերի եւ առհասարակ բռնություն պարունակող նյութերի հրապարակումը, սակայն հիմա դա թույլ կտրվի, միայն թե այն պայմանով, եթե նպատակը բռնության դատապարտումն է, այլ ոչ թե դրա փառաբանումը: Այս հայտարարությունն արվել է BBC-ի անդրադարձից հետո, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի