21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդեւին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են անմեղ մարդիկ:

Հեռագրում մասնավորապես ասված  է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Վոլգոգրադում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:

Դատապարտելով  ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ հայտնում ենք մեր զորակցությունը Ռուսաստանի Դաշնության կառավարությանը և ռուս ժողովրդին:

Խնդրում եմ մեր մխիթարանքի և աջակցության  խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում  մաղթել անմարդկային բռնի գործողության հետևանքով տուժածներին»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ