01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 22, 2013

11 դուստր ունեցող ընտանիքի մայրը վիրահատության կարիք ունի

Վայոց Ձորի մարզի Մալիշկա  գյուղի բնակիչներ Արմեն և Շողիկ Սարգսյաններն ունեն 11 դուստր: Տոնական օրերին ծնողների սիրտն ուրախությամբ է լսվում. մի ողջ երգչախումբ է ձայնակցում նրանց: Ամեն ինչ լավ էր մինչև այն օրը, երբ բժիշկները հայտնեցին, որ Շողիկը երիկամների վիրահատության կարիք ունի: “Ունեմ երիկամների լուրջ խնդիրներ և կցանկանայի, որ գտնվեին բարի մարդիկ, ովքեր օգնության ձեռք մեկնեին […]

Ինչ դիտողություններ է ունեցել ՀԱԿ-ը ԱԺ նախագահի առաջարկի մասին

՛՛Ընդհանրապես ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահն է որոշում պատվիրակությունների ձևավորման կարգը,  սակայն մինչև հիմա այդ կարգը որոշված չէր, և հիմա վերջապես փորձ է արվում դա որոշելու: Ներկայացվել է երեք նախագիծ, քննարկել ենք, ներկայացրել ենք մեր դիտողությունները, բայց վերջնական որոշումը ԱԺ նախագահինն է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով ԱԺ նախագահ […]

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի մի շարք ձեռնարկություններ, որից հետո Չարենցավան քաղաքում ներկա է գտնվել «Չարենցյան շաբաթ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին: Աշխատանքային այցը Սերժ Սարգսյանն սկսել է Եղվարդ քաղաքի «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունից: Հանրապետության Նախագահն այստեղ շրջայց է կատարել ընկերության հիմնած գործարանի արտադրամասերում, ծանոթացել իրականացված […]

Անդամգրվում են Անիի կուսակցությանը

“Բարոյականությունը ոչ որոշվում է մարդու հագուստով, ոչ էլ կարճ շրջազգեստով:Կինը բնության ստեղծագործության գլուխգործոցներից մեկն է: Եթե կինը ճաշակի սահմաններում դրսևորում է բնության կողմից իրեն տրված գեղեցկությունը՝ դա միանշանակ գովելի է”,-Henaran.am-ին ասաց “Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության ղեկավար Անի Զախարյանը, ով նպատակ ունի հասարակությանը ձերբազատել “տգիտության քողից”, քանի որ մի ստվար մասը չի հասկանում, որ բարոյականությունը երկար շրջազգեստի հետ […]

Հովիկ Աբրահամյանի առաջարկը ՛՛Ժառանգության՛՛ դեմ է. Զ. Փոստանջյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն, որում քննարկվել է տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ազգային պատվիրակությունների ձևավորման նոր կարգը: Henaran.am-ի հետ զրույցում ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ոբ մասնակցել է այս նիստին, ասաց, որ պատվիրակությունների ձևավորման կարգի փոփոխությունը միտված է հենց ՛Ժառանգության՛՛ դեմ: ՛՛Ներկայացված նախագիծը ուղղակի ավտորիտար ռեժիմին բնորոշ […]

Հակառակորդի կրակոցներից զինվոր է մահացել. կան վիրավորներ

Այսօր` հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզում, Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք: Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., […]

ԱԳ նախարարը հանդիպեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին, ով Երևան է ժամանել «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց մարդու իրավունքների հանձնակատարի դերը ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների առաջմղման գործում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիլս Մուիժնիկսը նշեց, որ Եվրոպայում Հայաստանի […]

Բարաք Օբաման օգնել է հղի կնոջը /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի ժամանակ մի հղի կին գրեթե կորցրել է գիտակցությունը, սակայն նախագահը ժամանակին նրան օգնության է հասել, գրում է The Daily Mail–ը։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ նախագահը ելույթ էր ունենում առողջապահության վերաբերյալ։ Նրա ելույթի 25–րդ րոպեին Կարմել Էլիսոնը, ով կանգնած էր նրա մեջքի հետեւում, գունատվել է ու սկսել ընկնել։ Բարաք Օբաման […]

Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեպան Մոհամմադ Ռեյիսին

Հոկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեպան Մոհամմադ Ռեյիսին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական համատեղ ֆիլմ ստեղծելու և երկկողմանի հետաքրքրություններ ներկայացնող մի շարք այլ հարցեր: Դեսպան Ռեյիսիի խոսքով՝ հայ-իրանական հարաբերություններում կարևոր դերակատարում է ունեցել և ունենում է Իրանի հայ համայնքը, որն ունի դարերի պատմություն և հայ-իրանական բարեկամության լավագույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի