01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 22, 2013

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որն անմեղ մարդկանց կյանքեր է խլել: Հանրապետության Նախագահը խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության հետևանքով բոլոր տուժածներին:  

Ծառուկյանը Բաղրամյան 26 է հրավիրվել. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ թերթի տեղեկություններով՝ ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանում Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո  Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Բաղրամյան 26, որտեղ Սերժ Սարգսյանի հետ շուրջ 2 ժամ զրուցել են։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեր սահմանադրական նորմն ու Եվրոպայի ՛՛ծայրահեղ կոշտ՛՛ պահանջը. Առավոտ

՛՛Առավոտը՛՛ գրում է, որ թերթի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` ի պատասխան հարցադրման, արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են հրապարակված այն լուրերը, թե Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների շրջանակներում նախագահի պաշտոնի համար սահմանված` ՀՀ-ում տասնամյա բնակության եւ քաղաքացիության ցենզի վերանայումը կատարվում է Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին եւ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանի համար, ասել է. […]

ՆԱՏՕ-ական ՛՛ընդլայնում՛՛. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ թերթի տեղեկություններով՝ օրերս Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, որը նաեւ հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի համար որեւէ խնդիր չկա՝ Հայաստանի ՀԱՊԿ, հետևաբար՝ Մաքսային միությանն անդամակցության հետ կապված, մեր իշխանությունների հետ քննարկել է նաեւ Հայաստանի՝ ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելության ընդլայնման հարցը։ ՛՛Հիշեցնենք, որ այսօր հայկական ուժերը նման առաքելություն են իրականացնում […]

Փոստանջյանը չի կարող ղեկավարել կուսակցությունը, նա պատրաստվում է որդի ունենալ. 168 ժամ

՛՛168 ժամը՛՛ գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է. ՛՛Այսօր Հայաստանում կա մեկ քաղաքական գործիչ, ով վայելում է հասարակության աջակցությունը, եւ այդ գործիչը Զարուհի Փոստանջյանն է՛՛: ՛՛Հովհաննիսյանը ցանկանում է հաջորդ տարի հրավիրել կուսակցության համագումար եւ կուսակցության անդամներին առաջարկել նախագահ ընտրել Զարուհի Փոստանջյանին։ Ինքը Փոստանջյանն, ասում […]

Ավտովթարի զոհ է դարձել դերասան Երվանդ Ենգիբարյանը

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ  Ժամը 05:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 6/2 շենքի բնակիչ 30-ամյա Երվանդ Ենգիբարյանը, իր կողմից վարած Mercedes մակնիշի 27 ՕՏ 077 համարանիշի ավտոմեքենայով Միասնիկյան պողոտայում՝ “Ջրաշխարհ”-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆադել Մուհամեդ Ջավադին, ով Երևանում մասնակցում է «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ արաբական երկրները Ցեղասպանությունից փրկված շատ հայերի համար երկրորդ հայրենիք են դարձել և հայկական համայնքներն այսօր Հայաստանի հետ հարաբերությունների և այդ […]

Քաղաքապետի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել էլեկտրիկին. Իրատես de facto

՛՛Իրատես de facto՛՛-ն գրում է, որ վերջերս Գյումրիում տեղի ունեցած ՛՛Քաղաքի օր՛՛ հանդիսությունից թերթի տեղի աղբյուրները ուշագրավ մանրամասներ են հայտնում։ ՛՛Տոնական համերգի ժամանակ, երբ բեմ է բարձրացել քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու արտասանել ՛՛Ողջո՛ւյն, Գյումրի՛՛, թատերական հրապարակի լույսերը մարել են։ Սա հարուցել է մարդկանց ծիծաղը, իսկ Բալասանյանի թիկնապահների զայրույթը։ Ինչպես մեր աղբյուրն է տեղեկացնում, վերջիններս ծեծել են […]

Շեֆի հրամանով է արել. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ սպորտի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանը դեռ շարունակում է պայքարը հանուն արդարության: թերթի տեղեկություններով՝ նրան նախարարությունից զգուշացրել են դադարեցնել պայքարը, հակառակ դեպքում կհայտնվի իրավապահների թակարդում: ՛՛Նաև, որ մանրակրկիտ ստուգման կենթարկվի իր անցյալը, եւ ցանկության դեպքում ինչ-որ բաներ կպեղեն: Էլոյանն էլ այդ ակնարկներին պատասխանել է. ինչ արել է, շեֆի` ԲՀԿ առաջնորդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի