09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Քաղաքապետի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել էլեկտրիկին. Իրատես de facto

՛՛Իրատես de facto՛՛-ն գրում է, որ վերջերս Գյումրիում տեղի ունեցած ՛՛Քաղաքի օր՛՛ հանդիսությունից թերթի տեղի աղբյուրները ուշագրավ մանրամասներ են հայտնում։

՛՛Տոնական համերգի ժամանակ, երբ բեմ է բարձրացել քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու արտասանել ՛՛Ողջո՛ւյն, Գյումրի՛՛, թատերական հրապարակի լույսերը մարել են։ Սա հարուցել է մարդկանց ծիծաղը, իսկ Բալասանյանի թիկնապահների զայրույթը։ Ինչպես մեր աղբյուրն է տեղեկացնում, վերջիններս ծեծել են բեմի կողքին հերթապահող էլցանցի աշխատողներին։ Ասում են, որ թիկնապահները դաժան ծեծել են Տիգրան անունով էլեկտրիկին, ով Գյումրու փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանի հետ բարեկամական կապեր ունի, սակայն անգամ սա չի օգնել, որ վերջինս միջամտի հանդարտեցնի կռիվը։

Ի դեպ, միջոցառման համերգային մասը կազմակերպել է Գյումրու քաղաքապետարանի ծրագրերի բաժնի պետ Հայկ Սուլթանյանի որդին, որը լավ է ՛՛պրծել՛՛, նրան ծեծը ՛՛բաժին՛՛ չի հասել,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ