11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մահապարտուհին ի սկզբանե պետք է Մոսկվա գնար

Մահապարտուհին, ով նախորդ օրը Վոլգոգրադում ավտոբուս էր պայթեցրել, ի սկզբանե ուղղվելիս է եղել Մոսկվա, տեղեկացնում է РИА Новости-ն:

“Գնելով Մոսկվայի տոմս` Նաիդա Ասիյալովան Վոլգոգրադի միջով գնալիս է եղել Մոսկվա: Նրա ձախ ձեռքը գիպսի մեջ է եղել, իսկ աջ ձեռքով բռնած է եղել մյուս ձեռքը: Արդեն Վոլգոգրադից դուրս գալիս մահապարտուհին փոշմանել է, իջել ավտոբուսից եւ ուղղղորդվել Վոլգոգրադի կենտրոն”,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ ահաբեկչության արդյունքում վեց հոգի եւ հենց ինքը` մահապարտուհին, մահացել էին, 30 հոգի ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ