17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ձևականություն՝ վերից վար…նպաստից կզրկե՞ն

Կառավարության կողմից ներկայացված ”Զբաղվածության մասին” օրինագիծը իրականում զբաղվածության խնդիրը չի լուծելու: Այս մասին այսօր Ազգային ժողովում նիստին հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

՛՛Դեռ մի բան էլ սոցիալական օգնության 18 000 նպաստից են ցանկանում զրկել գործազուրկներին, փոխանակ ընդամենը նման պասիվ ծրագրերը ակտիվներով փոխարինեն և քաղաքացին ընտրի ոչ թե նպաստ ստանալու ճանապարհը, այլ արժանապատիվ ընտրելու հնարավորությունը՛՛,-ասաց Մինասյանը։

Ըստ պատգամավորի՝ օրինագծում նշվում է, թե 100 հազար աշխատեղերի համար է ծրագիրը, մինչդեռ չի նշվում, թե այդ աշխատատեղերը ինչ ձևերով են լուծվելու։ ՛՛Այն, ինչ փորձ է արվում ներկայացնել, թե այս օրենքով Հայաստանում զբաղվածության խնդիրն է լուծվելու, այդպես չէ։ ՀՀ պարտավոր է ապահովել լրիվ զբաղվածություն, պետական քաղաքականությունը պետք է դրան ուղղված լինի: Մինչդեռ Կառավարությունը նպատակ չի դնում լրիվ զբաղվածություն ապահովել, այլ ընդամենն օգտագործում է կայուն զբաղվածություն տերմինը։ ՀՀ-ի ներկա սոցիալ-տնտեսական պայամաններում կայուն զբաղվածությունը ոչինչ տվող ձևակերպում է՛՛,-նշեց նա։

՛՛Ձևականությունը պահպանված է վերից վար, արդյունքնում ոչ մի առաջընընթաց չենք կարող ապահովել՛՛,-շեշտեց պատգամավորը։

Ի վերջո Արծվիկ Մինասյանը եզրակացրեց, որ այս ծրագրով ոչ թե գործազրկությունն են ուզում կրճատել, այլ ընդամենը վիճակագրությունը փոխել՝ ցույց տալու համար, թե թվով քիչ գործազուրկներ կան, մինչդեռ իրականում դրանց թիվը չի կրճատվի։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ