29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կասե՞ք ինչով եմ ես աղանդավոր, որ այցելում եմ “Ռեմա” եկեղեցի. Լիլի Էլբակյանը չի հերքել

Աննա և Արմեն Էլբակյանների դուստրը՝ դերասանուհի Լիլի Էլբակյանը հաստատել է իր կրոնական հայացքների մասին տարածված լուրերը: Ըստ տեղեկատվության Լիլի Էլբակյանը “Ռեմա” կրոնական աղանդի հետևորդ է հանդիսանում: Այդ մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում.

“Կրոնը կարող է լինել պետական, բայց հավատքը ոչ, դա ում ինչ գործն է թե ես ոնց եմ հավատում, բա ինչի ուրիշ մարդկանց մեղսավոր գործերի մասին չեն գրում : Աղանդ բառը նշանակում է ճշմարտությունից շեղված, իսկ ես իմ երկար կյանքի ընթացքում երբեք չեմ շեղվել ճշմարտությունից, հակառակը՝ միշտ փնտրել եմ ճշմարիտ հավատքը, ճշմարիտ խոսքը և ճշմարիտ Աստծուն:

Ես հավատում եմ Երրորդությանը, այցելում եմ առաքելական եկեղեցի, հարգում և պատվում եմ պետական կրոնը, բայց Աստծուն հավատում և պաշտում եմ իմ ձևով: Կասե՞ք ինչով եմ ես աղանդավոր, որ այցելում եմ “Ռեմա” եկեղեցի, որտեղ Աստծո խոսքն եմ կարդում և վերլուծում:

Եթե ընկերներիցս որևէ մեկը կարող է աչքերիս նայելով ասել, որ իմ մեջ աղանադավորական որևէ բան է նկատել, ուրեմն այո ես իրոք աղանդավոր եմ:

Շատ կուզեյի, որ այդ նույն հրահանգողները գոնե կես տոկոս իմ հավատքից ունենային: Եթե հավատքը մոմ վառելով և եկեղեցի այցելելով է չափվում, ասեմ, որ ես դա անում եմ և Էջմիածին էլ եմ այցելում : Իսկ, թե էլ ու՞ր եմ այցելում, որ ավելի լավ ճանաչեմ Աստծուն, դա իմ անձնական իրավունքն է և ոչ մեկին չի վերաբերվում:

Թող մեր առաքելական եկեղեցին ոչ մեկ ինձնից շատ չսիրի ու “դոշ” չտա…Գնացե, ճանաչեք՝ որն է աղանդը, նոր ինձ աղանդավոր ասեք: Աղանդավորը Եհովայի վկաներն են, մունիստները և այլք, ովքեր հերքում են սուրբ Երրորդությունը , իսկ “Ռեմա” եկեղեցին ընդունում է սուրբ Երրորդությունըև առաջացել է բողոքական ճյուղից…Եւ դա աղանդ չի համարվում , ուրեմն՝ ինձ աղանդավոր կոչողին ես կոչում եմ կիսագրագետ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ