01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 18, 2013

Հայաստանը միշտ փորձել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել. Ջ. Ապատուրայ

”Հստակ է մեզ համար, որ Հայաստանը ռազամավարական գործընկերություն ունի ՌԴ-ի հետ, և դա որևէ մեկը չի վիճարկում, դա Հայաստանի կայացրած ինքնիշխան որոշումն է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է տեսնում Հայաստանի բալանսավորված անվտանգության համակարգը, երբ Հայաստանն իր անվտանգության գործոնով […]

Լրագրողների նկատմամբ բռնություններն ավելացել են

Այս տարվա երրորդ եռամսյակը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար նկատելիորեն լարված ժամանակշրջան է եղել: Այս ընթացքում աճել են նաեւ լրագրողների նկատմամբ բռնությունները: Այս մասին այսօր ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2013թ. երրորդ եռամսյակային զեկույցը: Նրա խոսքով` անցած եռամսյակի ընթացքում […]

ՀՀ-ում արմատացած կոռուպցիա է՝ բոլոր ոլորտները մոնոպոլացվել են.Արմեն Մարտիրոսյան/վիդեո/

Այս պահին ընթացող ազատամարտիկների և քաղաքական մի շարք կուսակցությունների կլոր- սեղան քննարկմանը տեսակետ հայտնեց նաև “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա հայտնեց, որ իրենց կուսակցությունը պատրաստ է միանալ համատեղ պայքարին և ողջունում է ցանկացած համատեղ նախաձեռնություն, որը իր մեջ պայքարի ոգի ունի.”Ի սկզբանե կուսակցությունն ընդունել է ազատամարտիկների այս պայքարը, ի սկզբանե մեզ համար պարզ է […]

Հասկանալի է՝ ինչու ենք մենք որոշել անդամակցել Մաքսային միությանը. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մատենադարանում հանդիպել է հոկտեմբերի 17-20-ը Երևանում անցկացվող ՛՛Արարատի ստորոտին՛՛ խորագրով միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին: Վարչապետը, ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունների համատեքստում,  անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրին և քաղաքականությանը, հայ ժողովրդի առանձնահատկություններից մեկին՝ սփյուռքին, նրա դերին, Հայկական աշխարհի տեսլականին: ՛՛Այսօր առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի փոփոխություններ են կատարվում աշխարհում և մեր ծրագրերը […]

Բաքվում սպառնում են վնասել ռուսներին

Բաքվում “Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը” պահանջել է պատժել ուժայիններին, ովքեր Զեյնալովի ձերբակալության ժամանակ խփել են նրան: Կազմակերպության անդամները պահանջում են Զեյնալովին տեղափոխել Ադրբեջան եւ նրան այնտեղ դատել: Հակառակ դեպքում նրանք սպառնում են Ադրբեջանում ապրող ռուսների հանդեպ նույնպիսի վերաբերմունք ցուցաբերել, տեղեկացնում է “Էխո Մոսկվի”-ն: Հիշեցնենք, որ Օրհան Զեյնալովը ձերբակալվել էր Մոսկվայի Բիրյուլեւո շրջանում 25-ամյա Եգոր Շչերբակովին դանակահարելու […]

Ամենաշատը՝ Մխիթարյանի դեմ են

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը նշում է, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում ամենաշատը խաղի կանոնները խախտել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դեմ: Դորտմունդի ՛՛ Բորուսիայի՛՛ կիսապաշտպանի դեմ խաղի կանոնները խախտել են 36 անգամ: Նշենք, որ Մխիթարյանը մասնակցել է բոլոր 10 հանդիպումներին եւ խաղադաշտում անցկացրել է 900 րոպե: Այդ ցուցանիշով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իտալիայի հավաքականի հարձակվող […]

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել՝ ադրբեջանական կողմի կրակոցների առնչությամբ

ԵԱՀԿ Մինսկի խումբը հոկտեմբերի 17-ին հայտարարություն է տարածել՝ կապված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակոցների պատճառով ԵԱՀԿ հերթական դիտարկման ընդհատման հետ: Հայտարարությունը տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. “Այսօր ԵԱՀԿ թիմը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ, մասնակցել է շփման գծի հարավային մասում անցկացված դիտարկմանը: Շփման գծի երկու կողմերի հրամանատարների կողմից […]

Հայ-վրացական սահմանը չի դառնա ռուս-վրացական

 Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի եւ “Համաձայնություն” վերլուծական կենտրոնի կողմից “Վրաստան. նախագահական ընտրություններ եւ եվրոպական հեռանկարներ” քննարկմանը Հայաստանում Վրաստանի դեսպան  Թենգիզ Շարմանաշվիլին մասնավորապես ասաց, որ  Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է համաձայնագիր՝ ազատ առեւտրի մասին: “Մաքսային միությանն անդամակցելը չի խանգարի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքների տեղափոխմանը”,-ասել է նա՝ ավելացնելով, որ եթե Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, հայ-վրացական երկկողմ […]

Հայաստանում կրոնական ոստիկաննե՞ր կունենանք

“Միացյալ երիտասարդական լիգան” կառավարությանն առաջարկ է ուղարկել այսպես կոչված “կրոնական ոստիկանների վերաբերյալ”: Լիգայի համանախագահներ Սեւակ Հովհաննիսյանն ու Դանիել Պետրոսյանը “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեցին, որ օրինակ Ֆրանսիայում կրոնական ոստիկաններ են գործում, ովքեր հսկում են Եհովայի վկաներ աղանդի ներկայացուցիչներին: “15 000 ստորագրություն ենք հավաքել ու դիմել ենք կառավարությանը”,- ասաց Սեւակ Հովհաննիսյանը` նշելով մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի