01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 18, 2013

”Ինձ կասկածողներն անբարոյական են”. Ժամանակ

“Ես ամեն զառանցանքի չեմ պատասխա­նում: Մարդն առնվազն անբարոյական պետք է լինի, որ իմ վրա այդպիսի բան կասկածի: Դա զառանցանք է եւ անբարո­յականություն: Ես կոնկրետ իրեն չեմ ուզում վիրավորել, իր գործն է ինչ կմտածի: Բայց ով որ ինձ կասկածում է, ինքն անբարոյական է: Այդքան բան”, – “Ժամա­նակի” հետ զրույցում նախկին ոստիկանապետ Ալիկ Աարգսյանը երեկ այսպես է […]

Ծառուկյանն ասել է` անելու ենք ամեն ինչ. Հրապարակ

Արարատ քաղաքում անզիջում պայքար է սպասվում` տեղեկացնում են ”Հրապարակի” ԲՀԿ-ական աղբյուրները: ԲՀԿ թեկնածուն ”Արարատցեմենտ” ՓԲԸ տեղամասի պետ Սամվել Բարսեղյանն է: Վերջինիս ”մասով” փիառ տեխնոլոգիան ասում է, որ ԲՀԿ թեկնածուն Արարատում գիշերները ծիրան-ծիրան մասն գալու ”խասյաթ” ունի` իր հետևանքներով հանդերձ: Բոլոր դեպքերում, ԲՀԿ առաջնորդի համար վերջինիս հաղթանակը պատվի ու արժանապատվության խնդրի է վերածվել, ոչ միայն որպես […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության Նախագահ Բենինո Աքինոյին՝ Ֆիլիպիններին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների, հսկայածավալ ավերածությունների պատճառ է դարձել: ”Կիսելով Ձեր և Ֆիլիպինների ժողովրդի վիշտն ու ցավը` բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում”,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։

Գլխավոր դատախազի փոփոխությունն ազդել է տեղակալի վերաբերմունքի վրա. Չորրորդ իշխանություն

Երեկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը դուրս գալով կառավարության շենքի հետնամուտքից՝ անմիջապես մոտեցավ հավաքված դժգոհող քաղաքացիներին ու փորձեց իմանալ, թե ինչից են բողոքում նրանք։ Զարմացած քաղաքացիները՝ տեսնելով սեփական ցանկությամբ իրենց մոտեցած պաշտոնյային, մեկը մեկին հերթ չտալով սկսեցին ներկայացնել իրենց բողոքները։ Դատական համակարգիցդժգոհող մարդկանց Թամազյանն առաջարկեց դիմում գրել և հանձնել Գլխավոր դատախազության ընդունարան։  ”ՉԻ” հարցին, […]

Վարձով ինքն իրեն. Հայկական ժամանակ

Մեկ շաբաթ առաջ ՀՀ կա­ռավարության նիստից հետո ՀՀ Պետեկամուտների  նա­խագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին “Հայկական ժամանակ”-ը հարցրեց, թե  ինչպես  է ստացվում, որ այս տարվա առաջին կիսամյակում ավելի քան 22 հազար տոն­նա շաքար արտադրած ընկերությունը “Լուսաստղ Շուգր” – ը ոչ մի կերպ  չի հայտնվում խոշոր հարկա­տուների ցանկում: Խնդիրն այն է, որ այդ ծավալով շաքարավազ արտադրած ընկե­րությունը միայն […]

Լրագրողին տարել են առյուծատես. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն “Ասում են” խորագրի ներքո գրել է “… թե ԲՀԿ-ամերձ լրագրողներից մեկը, ով հանդես է եկել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի “անհաշտ” քննադատությամբ, Ծառուկյանի ու Վովայի հարաբերությունների վերջին ջերմացումներից հետո խստորեն պատժվել է Ծառուկյանի կողմից, ընդհուպ մինչեւ ավանդական առյուծատես` իր բոլոր հետեւանքներով հանդերձ:  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մկրտումյանը վերադարձել է. Հրապարակ

Ըստ ՛՛Հրապարակ՛՛-ի՝ Վճռաբեկ ղատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ վերադարձել է արձակուրդից եւ անցել աշխա­տանքի: Թերթը հիշեցնում է, որ Մկրտումյանն արձակուրդի մեկնեց անցած շաբաթ, եւ կարծիքներ հնչեցին, որ նա արձակուրդից չի վերադառնա՝ կազատվի աշխատանքից: Իսկ որպես պաշտոնանկու­թյան հիմնավորում բերվում էր դատական կարգադրիչների հայտնի գործը: Մանրամասները թերթի համարում:  

ԱԱԾ-ը բավական մեծ գումար է ծախսել կոնյակ գնելու համար. Ժողովուրդ

Ինչպես վկայում են թերթի տրամադրության տակ եղած փաստաթղթերը, այս տարվա մայիսին ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը մոտ 712 հազար դրամ է ծախսել կոնյակ գնելու համար: Այդ գումարով նրանք գնել են 18 հատ 0.7 լիտր տարողությամբ 20 տարեկան ՛՛Նաիրի՛՛ կոնյակ: Այն համարվում է ամենաորակյալ ու ամենաթանկ կոնյակներից մեկը: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը. Ժողովուրդ

Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ կառավարության կազմում միասեռականների առկայության մասին ժամանակի իր արված աղմկահարույց հայտարարությունը արդյունք է տվել: Նա ցուցակը ուղարկել էր երկրի նախագահին եւ վարչապետին: ֊Ես չուզեցի դա շոուի վերածել, որովհետեւ դա իսկապես շատ լուրջ Էր: Ես այն ժամանակ տեղեկացնում Էի, որ դա համա­տարած ձեր դռներն է ծեծելու, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի