18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ եղավ համասեռամոլ պաշտոնյաների ցուցակը. Ժողովուրդ

Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ կառավարության կազմում միասեռականների առկայության մասին ժամանակի իր արված աղմկահարույց հայտարարությունը արդյունք է տվել:

Նա ցուցակը ուղարկել էր երկրի նախագահին եւ վարչապետին:

֊Ես չուզեցի դա շոուի վերածել, որովհետեւ դա իսկապես շատ լուրջ Էր: Ես այն ժամանակ տեղեկացնում Էի, որ դա համա­տարած ձեր դռներն է ծեծելու, ինձ ասում էին, թե դու կատակում ես: Այն ժամանակ Կոմայգին նոր էր ձեւավորվել, ինչպես ասում են, դա Գոմայգու վերածվեց: Ես այդ ամենը զգուշացնում էի ու ասում էի, որ ես շոու չեմ ուզում: Ինձ պետք էր, որ հարցը լուծվեր: Իմ մտահոգությունն այն էր, որ դա աստիճանական չիջնի ներքեւ, եթե վերնա­խավում կա, ապա տրամաբանական Է, որ դա իջնում Է, եւ ամբողջ ազգը, լեզուս Էլ չի պտտվում ասեմ, ապրելու է այդ կյանքով: Ու ես գոհ եմ, որ դա կասեցվեց:

 Այժմ դա կասեցվե՞լ է:

-Այսինքն՝ հիմա դա չի ծավալվում վերնախավերում, Ռ. Քոչարյանի ժամանակ­ներն ուրիշ էին, իսկ Սերժ Աարգսյանի ժամանակներում այդ ծավալումներն այլեւս չկան: Ով կա՝ կա, չգիտեմ, դա իրենց գործն Է: Անգամ բանտում, գիտեք, կային միջոցներ, որ այդ ցուցակները տարածեի, ու ինձ բազմիցս ասել են կարող ես տա­րածել, բայց իմ նպատակը դա չէր: Ես բավարարվեցի նրանով որ մինչեւ իմ բան­տարկվելն ուղարկեցի համապատասխան անձանց, որոնք այս երկրի ղեկավարներն էին, որոնք իրավասու էին ինչ-որ բան անել, ինձ պետք չէր նարդի խաղացողնե­րին էլ այդ ցուցակը տալ:

Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ