05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Գլխավոր դատախազի փոփոխությունն ազդել է տեղակալի վերաբերմունքի վրա. Չորրորդ իշխանություն

Երեկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը դուրս գալով կառավարության շենքի հետնամուտքից՝ անմիջապես մոտեցավ հավաքված դժգոհող քաղաքացիներին ու փորձեց իմանալ, թե ինչից են բողոքում նրանք։ Զարմացած քաղաքացիները՝ տեսնելով սեփական ցանկությամբ իրենց մոտեցած պաշտոնյային, մեկը մեկին հերթ չտալով սկսեցին ներկայացնել իրենց բողոքները։ Դատական համակարգից
դժգոհող մարդկանց Թամազյանն առաջարկեց դիմում գրել և հանձնել Գլխավոր դատախազության ընդունարան։

 ”ՉԻ” հարցին, թե ինչով է պայմանավորված ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բարյացակամությունը դժգոհող քաղաքացիների հանդեպ, Թամազյանը պատասխանել է. ”Ես միշտ էլ մոտենում եմ և հարցնում եմ, թե ինչու են մարդիկ բողոքում”։ Թերթը նկատում է, որ բողոքի ակցիաներ իրականացնող ՀՀ քաղաքացիները սովորաբար կանգնում են կառավարության շենքի դիմաց, իսկ նիստերին մասնակցող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներից, և, առհասարակ, պաշտոնյաներից շատերը, սովորություն ունեն հեռանալ հետնամուտքից։ 

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ