Վարձով ինքն իրեն. Հայկական ժամանակ
Մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ Պետեկամուտների նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին “Հայկական ժամանակ”-ը հարցրեց, թե ինչպես է ստացվում, որ այս տարվա առաջին կիսամյակում ավելի քան 22 հազար տոննա շաքար արտադրած ընկերությունը “Լուսաստղ Շուգր” – ը ոչ մի կերպ չի հայտնվում խոշոր հարկատուների ցանկում:
Խնդիրն այն է, որ այդ ծավալով շաքարավազ արտադրած ընկերությունը միայն ավելացված արժեքի հարկի գծով մի բանի միլիոն դոլար պետք է վճարած լիներ պետական բյուջե: ՊԵԿ նախագահի տեղակալը խոստացավ ուսումնասիրել հարցը եւ պատասխանել
Ըստ Միրումյանի, “Լուսաստղ Շուգր” – ը Ախուրյանի շաքարի գործարանը վարձակալությամբ հանձնել է “Ալեքս Գրիգ” ընկերությանը, այդ պատճառով էլ նրա անունը հարկատուների ցանկում չկա: Այսինքն ստացվում է, որ այն հարկերը, որ պետք է վճարեր “Լուսաստղ Շուգր”-ը, հիմա վճարում է “Ալեքս Գրիգ”-ը: Սա տարօրինակ է այնքանով, որ այդ երկու ընկերություններն էլ պատկանում են Սամվել Ալեքսանյանին եւ վարձակալության հանձնելու պատմության մեջ բովանդակային իմաստ պարզապես չկա:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: