19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ծառուկյանն ասել է` անելու ենք ամեն ինչ. Հրապարակ

Արարատ քաղաքում անզիջում պայքար է սպասվում` տեղեկացնում են ”Հրապարակի” ԲՀԿ-ական աղբյուրները: ԲՀԿ թեկնածուն ”Արարատցեմենտ” ՓԲԸ տեղամասի պետ Սամվել Բարսեղյանն է: Վերջինիս ”մասով” փիառ տեխնոլոգիան ասում է, որ ԲՀԿ թեկնածուն Արարատում գիշերները ծիրան-ծիրան մասն գալու ”խասյաթ” ունի` իր հետևանքներով հանդերձ:

Բոլոր դեպքերում, ԲՀԿ առաջնորդի համար վերջինիս հաղթանակը պատվի ու արժանապատվության խնդրի է վերածվել, ոչ միայն որպես ”Արարատցեմենտի” սեփականատիրոջ, այլև որպես վերջին հնարավորություն` լուսանցքում հայտնված ԲՀԿ-ն վերակենդանացնելու համար: Ծառուկյանն, ըստ թերթի աղբյուրների, ասել է`  անելու ենք ինչքան պետք է, ինչ պետք է, անելու ենք անմնացորդ, հասնելու ենք մինչև վերջին մարդը` հաղթելու ենք:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ