09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ամենաշատը՝ Մխիթարյանի դեմ են

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը նշում է, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում ամենաշատը խաղի կանոնները խախտել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դեմ: Դորտմունդի ՛՛ Բորուսիայի՛՛ կիսապաշտպանի դեմ խաղի կանոնները խախտել են 36 անգամ: Նշենք, որ Մխիթարյանը մասնակցել է բոլոր 10 հանդիպումներին եւ խաղադաշտում անցկացրել է 900 րոպե:

Այդ ցուցանիշով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին, ում նկատմամբ խաղի կանոնները խաղտել են 28 անգամ:  Բալոտելին ընտրական փուլում մասնակցել է 5 անգամ եւ խաղադաշտում անցկացրել է 373 րոպե: Եռյակը եզրափակում է Միկելե Պոլվերինոն Լիխտեյնշտեյնից: Նրա նկատմամբ կանոնները խախտել են 28 անգամ: Վերջինս մասնակցել է 9 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 810 րոպե:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ