06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Հայ-վրացական սահմանը չի դառնա ռուս-վրացական

 Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի եւ “Համաձայնություն” վերլուծական կենտրոնի կողմից “Վրաստան. նախագահական ընտրություններ եւ եվրոպական հեռանկարներ” քննարկմանը Հայաստանում Վրաստանի դեսպան  Թենգիզ Շարմանաշվիլին մասնավորապես ասաց, որ  Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է համաձայնագիր՝ ազատ առեւտրի մասին:

“Մաքսային միությանն անդամակցելը չի խանգարի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքների տեղափոխմանը”,-ասել է նա՝ ավելացնելով, որ եթե Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, հայ-վրացական երկկողմ մակարդակում ապրանքներն ազատորեն շրջանառելու են վրացական սահմանի միջոցով”,-ասաց դեսպանը՝  պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հայ-վրացական սահմանը կդառնա ռուս-վրացական:

Դիվանագետը իր երկրի անունից հավաստիացրեց, որ արգելքներ չեն լինի՝ ապրանքների տեղափոխման համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ