07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լրագրողների նկատմամբ բռնություններն ավելացել են

Այս տարվա երրորդ եռամսյակը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար նկատելիորեն լարված ժամանակշրջան է եղել: Այս ընթացքում աճել են նաեւ լրագրողների նկատմամբ բռնությունները: Այս մասին այսօր ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2013թ. երրորդ եռամսյակային զեկույցը:

Նրա խոսքով` անցած եռամսյակի ընթացքում գրանցվել են ֆիզիկական բռնության 1 եւ տարբեր տեսակի ճնշումների 15 դեպք, որից 8-ը դատական գործեր են, 6-ը քաղաքացիական շարժումների ընթացքում գործունեության խոչընդոտումներ են, իսկ 1-ն այլ բնույթի ճնշում է։ Ինչ վերաբերում է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներին, ապա այս տարվա երրորդ եռամսյակում իրենք արձանագրել են 2 դեպք:

Բանախոսն ասել է, որ հետընտրական շրջանով պայմանավորված` 2013-ի 3-րդ եռամսյակը պետք է որ ավելի հանդարտ լիներ, բայց այլ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք որոշակի լարվածություն են մտցրել լրագրողների եւ զլմ-ների գործունեության մեջ:

“Լրագրողների աշխատանքի նկատմամբ անհանդուրժողականության դեպքեր արձանագրվեցին քաղաքային տրանսպորտի ուղեւարձի բարձրացման փորձի եւ Երեւանի “Փակ շուկան” “Երեւան սիթի” սուպերմարկետի վերածելու դեմ ուղղված քաղաքացիական շարժումների ընթացքում”,- ասել է նա:

Խոսելով տեղեկատվության տրամադրմանը վերաբերող խնդիրների մասին՝ Աշոտ Մելիքյանն ասել է, որ պակասել են այն դեպքերը, երբ ինֆորմացիան չեն տրամադրում, բայց այնուամենայնիվ այդպիսի դեպքեր կան: Իսկ երբ ԶԼՄ-ները չեն ստանում իրենց հայցած տեղեկատվությունը, պետք է դիմեն դատարան: Օրենքը այդ հնարավորությունը տալիս է:

Անդրադառնալով Copy-paste կոչվածին` բանախոսն ասել է, որ այն այնպիսի լուրջ մասշտաբների էր հասնում, որ լրագրողական համայնքը որոշեց որոշակի քայլեր ձեռնարկել:

“Լավ է, որ ԱԺ-ն օրենք ընդունեց “Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին” օրենքում փոփոխությունների մասին”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ