07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում կրոնական ոստիկաննե՞ր կունենանք

“Միացյալ երիտասարդական լիգան” կառավարությանն առաջարկ է ուղարկել այսպես կոչված “կրոնական ոստիկանների վերաբերյալ”: Լիգայի համանախագահներ Սեւակ Հովհաննիսյանն ու Դանիել Պետրոսյանը “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեցին, որ օրինակ Ֆրանսիայում կրոնական ոստիկաններ են գործում, ովքեր հսկում են Եհովայի վկաներ աղանդի ներկայացուցիչներին:

“15 000 ստորագրություն ենք հավաքել ու դիմել ենք կառավարությանը”,- ասաց Սեւակ Հովհաննիսյանը` նշելով մի դեպք, երբ 15-ամյա աղջկանստիպել են միանալ աղանդավորական կազմակերպությանը: Սակայն աղջիկը դուրս է եկել այդ կազմկերպությունից եւ միացել լիգային:

Մեկ այդ դեպքում էլ, ըստ Սեւակի, 4 ամսական երեխան մահացել է թոքաբորբից, քանի որ նրա աղանդավորական տատիկը թույլ չի տվել արյան փոխներարկում անել:  

“Կրոնական կազմերպության անդամները չեն ընդունում օրենքը, զենքը սատանա են համարում, ինչը ձեռնտու է մեր թշնամիներին: Եթե վաղը պատերազմ լինի, նրանք զենք չեն վերցնի, կնախընտրեն հայրենիքը հաննձել”,- ասաց բանախոսը:

Սեւակ Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ որոշ պաշտոնյաներ էլ են հարում աղանդավորական կազմկերպություններին, սակայն իրենք առայժմ պաշտոնյաների անունները չեն բացահայտում, քնաի որ վախենում են իրենց անվտանգության համար:

Նա ասաց, որ երկու անգամ իր վրա հարձակում է եղել, նրան ծեծի են ենթարկել:

Բանախոսը նշեց նաեւ, որ Հայաստանում կա գրանցված 67 կրոնական կազմակերպություն, սակայն 200-ից ավելի աղանդ է գործում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ