01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 11, 2013

“Պոլիտեխնիկը” կործանման շեմին է. դասախոսները չեն հանձնվի

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը բարձրաձայնեց բուհում տեղի ունեցող խնդիրները.”Խնդիրը բազմիցս ներկայացվել է՝ աշխատանքի ծավալը մեծացել է, աշխատավարձը՝ նվազել”: “Բուհը որպես կազամակերպություն, կանգնած է ֆինանսական կոլապսի առջև՝ այսինքն՝ բանկռոտի առաջ, սակայն վիրավորականը այն է , որ դա կատարվում է բարեփոխումների շղարշի ներքո: Դրա հետևանքով կրճատվում են դոցենտների և պրոֆեսորների […]

ԵՄ պաշտոնյաները դժգոհ են Ադրբեջանի ընտրություններից

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլենքննադատել են Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները:  Ըստ  contact.az-ի` նրանք ասել են, որ իրենք ուշադրություն են դարձրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի առաքելության նախնական զեկույցին։  “Ընտրություններին մեծ ակտիվությունը վկայում է Ադրբեջանի ժողովրդի՝ ժողովրդավարացման գործընթացին նվիրվածության մասին։ Սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը վկայում […]

Արոնյանը տոնեց առաջին հաղթանակը

Բիլբաոյում շարունակվող շախմատի ՛՛Մեծ սաղավարտի՛՛ խաղարկության 4-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը տոնել է իր առաջին հաղթանակը:Հայ շախմատիստը առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե Լագրավի նկատմամբ: Տուրի մյուս պարտիայում ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը ոչ ոքի է խաղացել անգլիացի Մայքլ Ադամսի նկատմամբ: 4 տուրերից հետո Լեոն Արոնյանը եւ Մայքլ Ադամսը վաստակել են 6 միավոր եւ կիսում […]

Խոշոր պայթյուն ՛՛Հայրենիք՛՛ կինոթատրոնի հարևանությամբ. կա վիրավոր /ֆոտո/

Քիչ առաջ խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ՛՛Հայրենիք՛՛ կինոթատրոնի հետնամասում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը պատկանող Երևանի զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջին պատկանող խաղահրապարակում, ուժեղ պայթյուն է որոտացել: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 վիրավոր, ում տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների […]

Առանց տեղումների եղանակ

Հոկտեմբերի 11-ին հանրապետության տարածքում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-20մ/վրկ, մառախուղ, լեռներում գիշերը հնարավոր է մերկասառույց: Օդի ջերմաստիճանը և գիշերը, և ցերեկը կբարձրանա ևս 1-3 աստիճանով: 

Ոստիկանությունը կոչ է անում

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. ՛՛Հարգելի համաքաղաքացինե՛ր: Հոկտեմբերի 11-12-ը մեր ավանդական ու սիրելի մայրաքաղաքային հանդիսության՝ ՛՛Էրեբունի-Երևան՛՛ տոնակատարության օրերն են, տոն, որին մասնակցելու են հազարավոր երևանցիներ, հյուրեր, զբոսաշրջիկներ: Հրապարակային հանդեսներն ու միջոցառումներն ընդգրկուն ու բազմամարդ կլինեն, ինչը նշանակում է մարդկանց մեծ կուտակումներ Երևանի տարբեր հատվածներում: Անցանկալի միջադեպերից զերծ մնալու համար քաղաքացիներին կոչ ենք […]

Մայրաքաղաք ժամանած պաշտոնական պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդ

՛՛Էրեբունի-Երևան-2795՛՛ տոնակատարություններին և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած 17 երկրների 31 պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդիհուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառումներ կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

“Արարատ-73”-ը մեր ժամանակներում կարելի է համեմատել Շուշիի հաղթանակի հետ, Սերժ Սարգսյան /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի՝ «Արարատ-73»-ի մեծարման երեկոյին: 1973 թվականին մեկ խաղաշրջանի ընթացքում ԽՍՀՄ չեմպիոնի եւ ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները նվաճած թիմի փառավոր հաղթանակի 40-ամյակի առթիվ կազմակերպված երեկոյի ժամանակ Հանրապետության Նախագահը Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ձեռք բերած փայլուն նվաճումների համար, պարգեւատրել է […]

Հայաստանը պարտվեց խոշոր հաշվով

Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի Հայաստան – Ֆրանսիա խաղում մեր երիտասարդական հավաքականը պարտություն կրեց խոշոր հաշվով:՛՛Հրազդան՛՛ մարզադաշտում կայացած խաղը անցավ հյուրերի առավելությամբ եւ վստահ հաղթանակով: Գրանցվեց 4-1 հաշիվը օգուտ հյուրերի:Հյուրերից հաշիվը բացեց Յասին Բենզիան 12-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսում 11 րոպեում ֆրանսիացիները եւս 3 գնդակ խփեցին: Երկու անգամ աչքի ընկավ Ֆլորիան Տովենը եւս մեկ անգամ էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի