10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Խոշոր պայթյուն ՛՛Հայրենիք՛՛ կինոթատրոնի հարևանությամբ. կա վիրավոր /ֆոտո/

Քիչ առաջ խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ՛՛Հայրենիք՛՛ կինոթատրոնի հետնամասում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը պատկանող Երևանի զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջին պատկանող խաղահրապարակում, ուժեղ պայթյուն է որոտացել: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 վիրավոր, ում տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ պարզում է պայթյունի հանգամանքները և վիրավորի ինքնությունը: Պայթյունի հետևանքով փշրվել են հարակից բնակելի շենքերի ապակիները, ինչպես նաև խաղահրապարակում կայանված Chevrolet Plaza մակնիշի 20 ՍՍ 381 համարանիշի ավտոմեքենայի ապակին: Այս պահին ժամանել են Երևանի ՃՈ մեծ թվով աշխատակիցներ՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Տեղում է Շենգավիթի օպերատիվ քննչական խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ԱԻՆ-ի փրկարար ծառայության ՓԾ օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ: 

Մանրամասներն՝ այստեղ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ