01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 11, 2013

Հարսնաքարի գործով մեղադրյալը նոր ճառ կներկայացնի /վիդեո/

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց  “Հարսնաքարի գործով” դատաքննությունը: Հիշեցնենք, որ անցյալ նիստում ամբաստանյալները նոր ցուցմունք են տվել՝ ասելով, որ իրենք են հարվածել Վահե Ավետյանին: Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին ռազմական բժիշկ Վահե Ավետյանն ու ին եւ նրա 4 ընկերները ծեծի են ենթարկվել, որի հետեւանքով Վահե Ավետյանը մահացել էր: […]

Ընդունել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. հոկտեմբերի 10-11-ը ՀՀ արդարադատության նախարարության նախագահությամբ Երեւանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8–րդ նիստին մասնակցած պետությունների պատվիրակությունների ղեկավարներին: Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում եւ կարեւորել արդարադատության նախարարների խորհրդի երեւանյան նիստը, այդ ձեւաչափով ոլորտի պատասխանատուների սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումը, մասնակից պետությունների համար արդարադատության ոլորտում ընդհանրական […]

Զարուհի Փոստանջյանը ոստիկանապետից պաշտպանություն է խնդրում /ֆոտո/

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ դիմում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Փոստանջյանին անհանգստացնում է ”Հայոց արծիվներ” կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի արած հայտարարությունը: Դիմումները կցված են լուսանկարների տեսքով:

Բջջային հեռախոսների մաքսանենգ ներկրում է եղել

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ”Ս.թ  հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ կողմից  իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բջջային  հեռախոսների մաքսանենգ ներկրման  դեպք: Երևանի բնակիչ Արմեն Զաքարյանն, իրեն պատկանող ”Մերսեդես”  միկրոավտոբուսի  ուղևորի նստարանի տակ հարմարեցված թաքստոցում, Վրաստանից ”Բագրատաշեն” մաքսակետով` շրջանցելով մաքսային  հսկողությունը,  Հայաստան է տեղափոխել 83 հատ IPhone-5, Samsung […]

ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստ կկայանա

 2013թ. հոկտեմբերի 15-ից 17-ը Ծաղկաձորում  կկայանա ԱՊՀ մասնակից  երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների  ղեկավարների  խորհրդի 35-րդ  նիստը, որտեղ կքննարկվեն   միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, կազմակերպված հանցավորության, մաքսանենգության, թմրաբիզնեսի, համակարգչային հանցավորության,  և ԱՊՀ մասնակից երկրների հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների գործունեության համաձայնեցված ոլորտներուÙ այլ տեսակի հանցագործությունների դեմ պայքարի հարցեր: Նիստին  կմասնակցեն ԱՊՀ բոլոր մասնակից երկրների հատուկ ծառայությունների  […]

Աշխարհի 10 ամենահայտնի փողոցները

Ամենամյա հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ աշխարհի ամենահայտնի ու ամենաթանկ փողոց է ճանաչվել Նյու Յորքի 5-րդ ավենյուն: Երկրորդը եւ երրորդը Հոնկ Կոնգի Կվինս-ռոուդ-սենթրալ եւ Կանտոն ռոուդ փողոցներն են, փոխանցում է INTERFAX.RU-ն: Չորրորդը եղել է Նյու Յորքի Մեդիսոն ավենյուն, հինգերորդը` Լոնդոնի Օլդ-բոնդ-սթրիթը:

Էրեբունի փողոցը վերածվել է վարպետաց քաղաքի

”Էրեբունի-Երևան 2795” տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են տոնական միջոցառումները: Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցը գրեթե ամբողջ երկայնքով վերածվել է վարպետաց փոքրիկ քաղաքի: Բազմաթիվ տաղավարներում երևանցիներին են ներկայացվել ժողովրդական արվեստի գործեր, ազգային խաղերի, տարազի ու խոհանոցի ցուցադրություններ: Տոնական ուրախ մթնոլորտը լրացնում է ”Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում կազմակերպված  համերգային ծրագիրը, որի ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների […]

Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները “հաղթեցին”/ֆոտո/վիդեո/

“Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնության անդամների այսօր փակ շուկայի մոտ իրականացրած ակցիան տեւեց ընդամենը 5 րոպե: Մինչ նրանք կհասցնեին կարդալ իրենց պահաջները ամփոփող հայտարարոթյունը, հակառակ կողմից քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, դիմելով նրանց, ասաց. “10 հոգով ակցիա չեն անում: Անմիջապես հեռացեք, ձեր պայքարը իմաստ չունի”: Այդ խոսքերից հետո նախաձեռնության անդամերը հեռացան: Փակ շուկայի սեփականատիրոջ աջակիցները ոգեւորված բղավում էին` […]

Հայաստան-Բուլղարիա. բուքմեյկերների գնահատականները

Այսօր կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Բուլղարիա խաղում բուքմեյկերական ընկերությունները հավատում են հյուրերի հաղթանակին:Մասնավորապես BWIN ընկերությունը Հայստանի հաղթանակը գնահատել է 3.10 գործակցով, ոչ ոքին 3.40 գործակցով, իսկ Բուլղարիայի հավաքականի հաղթանակը գնահատվել է 2.20 գործակցով:TOTO բուքմեյկերական ընկերությունը Հայաստանի հաղթանակը գնահատել է 3.15 գործակցով, ոչ ոքին 3.35 գործակցով, իսկ բուլղարացիների հաղթանակը 2.35 գործակցով:Բուքմեյկերները սահմանել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի