05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ընդունել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. հոկտեմբերի 10-11-ը ՀՀ արդարադատության նախարարության նախագահությամբ Երեւանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8–րդ նիստին մասնակցած պետությունների պատվիրակությունների ղեկավարներին:

Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում եւ կարեւորել արդարադատության նախարարների խորհրդի երեւանյան նիստը, այդ ձեւաչափով ոլորտի պատասխանատուների սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումը, մասնակից պետությունների համար արդարադատության ոլորտում ընդհանրական արդի խնդիրների լուծմանը միտված համատեղ աշխատանքը:

Արդարադատության նախարարները ՀՀ Նախագահին ներկայացրել են երկօրյա իրենց քննարկումների արդյունքները՝ գոհունակությամբ արձանագրելով, որ ավանդաբար անցկացվող նման հանդիպումները լավ հնարավորություն են ինտեգրացիոն փոխգործակցությունը զարգացնելու, մասնագիտական հարցեր քննարկելու եւ որպես իրավաբաններ, առկա խնդիրների համատեղ լուծումներով նպաստելու Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների համար առավել հարմարավետ պայմանների ստեղծմանը՝ կառավարման ժամանակակից մեխանիզմների, որակյալ ծառայությունների ներդրմանը:

Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին իրենց հետագա գործունեության մեջ:
 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ