01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 11, 2013

Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը հայտնի է

Խաղաղության Նոբելյան մրցանակի 2013թ.արժանացել է Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (ՔԶԱԿ), որը պետք է ապահովի Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործընթացը, տեղեկացնում է Газета.Ru-ն: Հեղինակավոր այս մրցանակի հավակնորդների թվում էին պակիստանցի դեռահաս իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, կոնգոյաբնակ բժիշկ Դենիս Մակվեգը, ով հազարավոր բռնաբարված ու քաղաքացիական պատերազմի ժամանակ կտտանքների ենթարկված կանանց է բուժել եւ այլոք:  Հարկ է նշել, որ […]

Դատարանը հայտնի ֆուտբոլիստին մահացած է համարել

Գերմանիայի ազգային հավաքականի եւ Մյունխենի ՛՛Բավարիայի՛՛ նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը սխալմամբ մահացած են ճանաչել:Ֆուտբոլիստը իր նախկին կնոջը չի վճարել ալիմենտը, այդ պատճառով եւ դատարանը Մաթեուսին չի հայտնաբերել Գերմանիայի տարածքում, այդ պատճառով էլ դատարանը իր նաամկի մեջ ֆուտբոլիստին մահացած են ճանաչել:Այս փաստը առաջացրել է ֆուտբոլիստը դժգոհությունը: Վերջինս նշել է, որ ինքը հաճախ է երեւում հեռուստատեսությունով, երեւում […]

ՀՊՃՀ-ի ամբիոնի վարիչները ”թռե՞լ են ռեկտորի գլխով” /վիդեո/

”Ես դեսպոտ չեմ”,-այսօր ասուլիսում ասաց ՀՊՏՀ ռեկտոր Արա Ավետիսյանը` ի պատասխան իր հրաժարականը պահանջող դասախոսների մեղադրանքների: ”Եթե այդպես լիներ, երեկվա մեր միջոցառումը չէր լինի”,-նշեց նա: Հարցին, թե կպատժի այս օրերին իրենից դժգոհող դասախոսներին, նա արձագանքեց. ”Ինչի համար պատժեմ, ես ամեն ինչը նորմալ եմ համարում, ինչի պիտի պատժեմ: Ինչ վերաբերում է պահվածքին ու ձևին, դա ամարդկանց […]

Օրը, տեղը, ժամը. Ն. Փաշինյան /վիդեո/

”Ի պատասխան լրագրողների եւ քաղաքացիների հարցերի վերահաստատում եմ ուղիղ եթերում բանավեճի իմ պատրաստակամությունը: Եթե պարոն Կոստանյանը փոշմանել է, թող ասի ուղիղ: Իսկ եթե ոչ, թող մեկ շաբաթ առաջ նախապես հայտարարի բանավեճի օրը, տեղը ժամը”,- Facebook-յան իր էջում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն առաջարկել էր […]

Լիբիայի վարչապետը իր առեւանգման մեջ մեղադրել է “քաղաքական կուսակցությանը”

Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը իր առեւանգման մեջ մեղադրել է ինչ որ քաղաքական կուսակցության: “Առեւանգումը կազմակերպել է քաղաքական կուսակցությունը, որն ուզում է ամեն գնով Լիբիայում իշխանափոխություն անել”, – հայտարարել է վարչապետը, փոխանցում է Газета.Ru-ն: Վարչապետը, սակայն, կոնկրետ ի նշել, թե որ կուսակցության մասին է խոսքը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Լիբիայի վարչապետին առեւանգել էին անհայտ, զինված անձինք:

Հերթական նվերը Եվա Դարբինյանին/ վիդեո/

ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ ավարտեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի,  Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատաքննությունը: Դատարանը լսեց նրանց վերջին խոսքը: Տիգրան Առաքելյանը, որ կալանքի տակ է, ասաց, որ դատարանին անկեղծ սրտով Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ցանկանում է Եվա Դարբինյանին նվիրել “Քրեական դատավարության օրենսգիրքը”՝ մակագրությամբ: Մանրամասները  տեսանյութում:

“91-ից ինչքան գյուղնախարարա եղել, պետք է շարել ու պատասխանատվության ենթարկել”

“Ֆերմերային շարժում” ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանկ խոսեց գյուղատնտեսության արդի խնդիրների, մասնավորապես կոպերացիայի մասին: Սարգիս Սեդրակյանի արած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի գյուղերում վիճակը գնալով վատանում է, բացատրելով իր մտահոգությունը՝ նա նշեց, որ պետությունը չի ապահովում գյուղացու պաշտպանվածությունը:Նրա դիտարկմամբ գյուղացու աղքատացման պրոցեսը սկսել է հենց հողերի սեփականաշնորհման գործընթացից, երբ գյուղացիները […]

Պատահար ԼՂՀ զորամասում. կան տուժածներ

Հոկտեմբերի 11-ին ժամը 9.30-ի սահմանում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կան տուժածներ: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

“Բազմաթիվ ազգագրական պարեր պահպանվեցին”

Ճարտարագիտական համալսարանը արդեն 35 տարի է` նախաձեռնում է ազգագրական երգ ու պարի ամենամյա փառատոն: Այս տարի երթ համերգը կավարտվի Ազատության հրապարակում: Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում ”Կարին” խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանն ասաց, որ այդ փառատոնը տարիներ ի վեր արվել է համալսարանի ջանքերով, պետական հովանավորություն չի եղել: “Տարբեր գյուղերից գալիս էին մարդիկ, եւ դա բերեց նրան, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի