02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

“Պոլիտեխնիկը” կործանման շեմին է. դասախոսները չեն հանձնվի

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը բարձրաձայնեց բուհում տեղի ունեցող խնդիրները.”Խնդիրը բազմիցս ներկայացվել է՝ աշխատանքի ծավալը մեծացել է, աշխատավարձը՝ նվազել”:

“Բուհը որպես կազամակերպություն, կանգնած է ֆինանսական կոլապսի առջև՝ այսինքն՝ բանկռոտի առաջ, սակայն վիրավորականը այն է , որ դա կատարվում է բարեփոխումների շղարշի ներքո: Դրա հետևանքով կրճատվում են դոցենտների և պրոֆեսորների քանակը: Որ կողմից նայես բուհը անկում է ապրում”,-նկատեց պրոֆեսորը:

Խաչատրյանը նշեց, որ ռեկտորի անձի դեմ որևէ հարց չկա, պարզապես բուհը փրկելու համար պիտի քայլեր արվեն: ՛՛Երեկ կայացած նիստի ժամանակ բոլոր ելույթները միարժեքորեն բացասական էին, ռեկտորի քաղաքականությանը  դեմ”:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ դասախոսական կազմը պատրաստվում է նամակ գրել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ նոր կառավարման խորհուրդ կազմավորելու և ռեկտոր՝ Արա Ավետիսյանին փոխելու պահանջով:  Ստորագրահավաքի արդյունքում կներկայացվեն բուհի խնդիրները:

Աշոտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ բուհում վախի մթնոլորտ է ձևավորվել, ՛՛շատերը վախենում են առերևույթ դեմ գնալ ռեկտորին, քանի որ վերջինս կարող է իրենց հեռացնել աշխատանքից: Հեռացման հետ կապված վախ ունեն հատկապես թոշակառուները՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ