12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԵՄ պաշտոնյաները դժգոհ են Ադրբեջանի ընտրություններից

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլենքննադատել են Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները: 

Ըստ  contact.az-ի` նրանք ասել են, որ իրենք ուշադրություն են դարձրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի առաքելության նախնական զեկույցին։ 

“Ընտրություններին մեծ ակտիվությունը վկայում է Ադրբեջանի ժողովրդի՝ ժողովրդավարացման գործընթացին նվիրվածության մասին։ Սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը վկայում է քվեարկության օրը լուրջ խնդիրների, քարոզարշավի ընթացքում կոպիտ խախտումների մասին”,- ասել են ԵՄ պաշտոնյաները` ընդգծելով, որ հավասար հնարավորություններ չեն ապահովվել բոլոր թեկնածուների համար, ինչը պետք է տեղի ունենար՝ Ադրբեջանի միջազգային չափանիշներին համապատասխան։ 

Քեթրին Էշթոնը եւ Շտեֆան Ֆյուլեն Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել հետեւել միջազգային հանրության խորհուրդներին եւ քայլեր ձեռնարկել ժողովրդավարության զարգացման եւ օրենքի գերակայության համար։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ