02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 7, 2013

Կոկորինը խփեց ամենաարագ գոլը /վիդեո/

Երեկ աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռուսաստան – Լյուքսեմբուրգ հանդիպման ժամանակ Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի Դինամոյի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը խփեց  Ռուսաստանի հավաքականի ամենաարագ գոլը: Հանդիպման արդեն 21-րդ վայրկյանին ռուս հարձակվողը բացեց հաշիվը: Հին ռեկորդը պատկանում էր Դմիտրի Կիրիչենկոյին,ով ԵՎՐՈ 2004-ի ժամանակ գոլ էր խփել 65-րդ վայրկյանին: Հիմա արդեն ռեկորդը գրանցված է Ա.Կոկորինի անվան դիմաց:

Ո՞վ ում է ծեծել. Հայկական ժամանակ

Սեպտեմբերի 2-ին Հյուսիսային պողոտայում “ԱրմենՏելի” աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Վերջիններս վիճաբանության մեջ են մտել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացի Վաֆա Ա-ի և նրա ընկերների հետ։ Արդյունքում՝ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Հիվանդանոցում Վաֆա Ա-ն ոստիկաններին հայտարարություն է տվել, նշելով, որ ծեծի է ենթարկվել Հյուսիսային պողոտայում, իսկ “ԱրմենՏելի” […]

Հզոր երկրաշարժ Գվատեմալայում

Գվատեմալայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է lenta.ru-ն: Սեյսմոլոգների տվյալով՝ երկրաշարժը 6,5 մագնիտուդ ուժգնությամբ է եղել:  Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գվատեմալայի Պահապիտա բնակավայրից վեց կմ հեռավորության վրա` Մեքսիկայի սահմանից 20 կմ հեռու: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 67,7 կմ խորությունում:  Նույն շրջանում յոթ րոպե անց 5,5 մագնիտուդ ուժգնության ստորգետնյա ցնցումների երկրորդ շարքն է գրանցվել:  Զոհերի եւ […]

Նոր մարզպետացո՞ւ. Ժողովուրդ

 Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն իր շրջապատում հայտարարում է, թե ինքը Կոտայքի ապագա մարզպետի “լավագույն” եւ հավանական թեկնածուն է: Այս մասին գրում է  ”Ժողովուրդ”-ը եւ նշում, որ այս օրերին քաղաքապետն անգամ “ծանոթներ” է փնտրում ՀՀԿ “վերնախավի” հետ հանդիպելու եւ իր ցանկության մասին հայտնելու համար:  Տեղեկություններ կան, որ Ա. Դանիելյանը այժմ ցանկանում է հանդիպել ԱԺ նախագահ Հովիկ […]

Մանկապարտեզներ չեն ընդունվում. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթի, վերջերս Երեւանում շատ ծնողներ խոչընդոտների են հանդիպել՝ փորձելով իրենց երեխաներին պետական մանկապարտեզներ ընդունել։  Որոշ մանկապարտեզների վարիչներ, ըստ ծնողների, փաստաթղթերը չեն ընդունել՝ պատճառաբանելով, որ բառացիորեն մի քանի օր առաջ նոր օրենք է ընդունվել, որի համաձայն՝ նախ՝ չաշխատող մայրերի երեխաներին մանկապարտեզ չեն ընդունում, երկրորդ՝ գրանցման եւ բնակության վայրի անհամապատասխանության դեպքում եւս երեխային մանկապարտեզ ընդունելը […]

Զոհասեղանին Արցախն էր. 168 ժամ

 “168 ժամ”-ումպատմական գիտությունների թեկնածու Տիգրան Սարուխանյանն անդրադառնում է սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ կնքված մաքսային համաձայնագրին:   “Տարածաշրջանի հիմնահարցերով զբաղվող այդ փորձագետները միահամուռ են այն եզրահանգման մեջ, որ Հայաստանը, ստորագրելով համաձայնագիրը, մեկուսացրեց հնարավոր ռազմական ագրեսիան, որի դեմ, ցավոք, Հայաստանը միայնակ անկարող է դիմակայել: Անտարակույս, զոհասեղանին էր դրված […]

Ընկեր Վահանը կդառնա՞ պարոն. Հրապարակ

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում դեսպան նշանակվելը կարող է երկար ամիսներ տեւել։  Այս մասին տեղեկացնում է “Հրապարակ”-ը: Չնայած Հայաստանն արդեն ագրեմանն ուղարկել է, սակայն պրոցեսը կարող է երկարել եւ անգամ ընդունող երկրի կողմից մերժվել, եթե, իհարկե, առարկությունների հիմք գտնեն։ Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ Գերմանիան այն երկիրն է, որտեղ շատ տարիներ առաջ հայտնվել է Վահան […]

Մահացել է “Բանդայի գործով” մեղադրյալը. Ժամանակ

“Ժամանակի ” տեղեկություններով, երեկ, ժամը 20.40-ին “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ-ում մահացել է Բանդայի գործով դատապարտյալ, 41-ամյա Արմա Դալլաքյանը:   Տեղեկությունը հաստատեց ԱՆ ՔԿՀ-ների վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը: “Այս պահին չեմ կարող ասել, որն է մահվան պատճառը, բժշկական փորձաքննություն է նշանակվել”, -ասաց Ղլեչյանը` հավելելով. “Ինքը մի քանի հիվանդություններ ուներ, բուժվում էր, շատ կտրուկ առողջական վիճակը վատացել […]

1200 էջանոց թղթից մնացել է 200-ը. Հայկական ժամանակ

Նախօրեին Բրյուսել մեկնած ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նակբանդյանը, ով գործուղվել էր այտեղ` բացատրություններ տալու Եվրամիության Ընդլայնման եւ հարեւանության հարցերով Շտեֆան Ֆյուլեին, կարծես թե որեւէ հաջողության չի հասնում: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը եւ հիշեցնում, որ  ԱԳ նախարարը Բրյուսել էր մեկնել հանձնակատարին բացատրություններ տալու ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները ՀՀ-ի կողմից խախտելու եւ Մաքսային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի