17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ընկեր Վահանը կդառնա՞ պարոն. Հրապարակ

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում դեսպան նշանակվելը կարող է երկար ամիսներ տեւել։  Այս մասին տեղեկացնում է “Հրապարակ”-ը:

Չնայած Հայաստանն արդեն ագրեմանն ուղարկել է, սակայն պրոցեսը կարող է երկարել եւ անգամ ընդունող երկրի կողմից մերժվել, եթե, իհարկե, առարկությունների հիմք գտնեն։ Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ Գերմանիան այն երկիրն է, որտեղ շատ տարիներ առաջ հայտնվել է Վահան Հովհաննիսյանի հայրը՝ Էդուարդ Հովհաննիսյանը, ով 1972 թվին սովետական երկրից փախուստի դիմեց եւ երկար տարիներ ապրեց Մյունխենում՝ “Ազատություն” ռադիոկայանի հայկական բաժնի տնօրենը դառնալով։ Այն տարիներին մամուլում հրապարակումներ եղան, որ փախուստի հիմքում քրեական ծանր հանցագործություն է, որն այդպես էլ մութ մնաց։

 Սակայն Վահան Հովհաննիսյանին Գերմանիա տանողն անշուշտ հոր “փառքի հետքերով” շրջագայելու պիոներական մղումը չէ, այլ կոնկրետ նկատառումներ։ Ասենք այն, որ նրա աղջիկն ապրում է Մեծ Բրիտանիայում, եւ Գերմանիայից ավելի հեշտ կլինի հայրություն անելը։

Կամ՝ առողջական խնդիրները, որոնք Եվրոպայում ավելի հեշտ են կարգավորվում։ Բայց նրա ձգտումը՝ կյանքի հասուն տարիքում դեսպան աշխատել եվրոպական տաքուկ ու բարեկեցիկ մի երկրում, լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել Հայ հեղափոխական դաշնակցությանը։

Կամ՝ ՀՅԴ-ն պետք է հայտարարի, որ այլեւս կիսում է այս իշխանության կուրսը՝ գոնե արտաքին քաղաքականության հարցերում, կամ ընկեր Վահանը պետք է հեռացվի, կամ հեռանա կուսակցությունից։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ