21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մահացել է “Բանդայի գործով” մեղադրյալը. Ժամանակ

“Ժամանակի ” տեղեկություններով, երեկ, ժամը 20.40-ին “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ-ում մահացել է Բանդայի գործով դատապարտյալ, 41-ամյա Արմա Դալլաքյանը:  

Տեղեկությունը հաստատեց ԱՆ ՔԿՀ-ների վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը: “Այս պահին չեմ կարող ասել, որն է մահվան պատճառը, բժշկական փորձաքննություն է նշանակվել”, -ասաց Ղլեչյանը` հավելելով. “Ինքը մի քանի հիվանդություններ ուներ, բուժվում էր, շատ կտրուկ

առողջական վիճակը վատացել էր, շտապօգնություն էին կանչել, կանչելուց 10 րոպե հետո մահացել էր”:

Թերթը հիշեցնում է, որ  երկու տարի առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունը Մյասնիկյան պողոտայում ձերբակալեց պաշտոնյաների տները ավազակային հարձակումների ենթարկած խմբի, այդ թվում Արման Դալլաքյանին:

Նա 3 երեխաների հայր էր: Դատապարտված էր քր.օր.-ի 4 հոդվածներով՝ 222 հոդվածի 1-ին, 183 հոդվածի 3-րդ, 268 հոդվածի 2-րդ եւ 175 հոդվածի 3-րդ մասերով:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ