10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զոհասեղանին Արցախն էր. 168 ժամ

 “168 ժամ”-ումպատմական գիտությունների թեկնածու Տիգրան Սարուխանյանն անդրադառնում է սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ կնքված մաքսային համաձայնագրին:  

“Տարածաշրջանի հիմնահարցերով զբաղվող այդ փորձագետները միահամուռ են այն եզրահանգման մեջ, որ Հայաստանը, ստորագրելով համաձայնագիրը, մեկուսացրեց հնարավոր ռազմական ագրեսիան, որի դեմ, ցավոք, Հայաստանը միայնակ անկարող է դիմակայել: Անտարակույս, զոհասեղանին էր դրված Ղարաբաղի հարցը: Սերժ Սարգսյանը այն չէր կարող զոհել:

Անվիճելի է նաեւ այն, որ եվրոպական ոչ մի տերություն, այդ թվում, այդ տերությունների անունից հավաքական հանդես եկող ԵՄ-ն,  անկարող է պաշտպանել Հայաստանն ու Ղարաբաղը, այն պարզ պատճառով, որովհետեւ չունի  ոչ տնտեսական եւ ոչ էլ քաղաքական շահ: Պատմությունը մի շարք անգամներ հաստատել է այն պարզ ճշմարտությունը, որ անգլիական նավերը անկարող են բարձրանալ հայկական լեռները, իսկ՝ եվրոպական տեխնո -իմպերալիզմը Կովկասը եւ Փոքր Ասիան դիտում է որպես իր արտադրանքի իրացման շուկա, նաեւ՝ աշխարհաքաղաքական մի տարածք, որով կամրջում է իր սեփական շահը հսկա Արեւելքի հետ…”,-գրել է Սարուխանյանը:

Այլ հետաքրքիր մանրամասներ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ