17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

1200 էջանոց թղթից մնացել է 200-ը. Հայկական ժամանակ

Նախօրեին Բրյուսել մեկնած ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նակբանդյանը, ով գործուղվել էր այտեղ` բացատրություններ տալու Եվրամիության Ընդլայնման եւ հարեւանության հարցերով Շտեֆան Ֆյուլեին, կարծես թե որեւէ հաջողության չի հասնում:

Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը եւ հիշեցնում, որ  ԱԳ նախարարը Բրյուսել էր մեկնել հանձնակատարին բացատրություններ տալու ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները ՀՀ-ի կողմից խախտելու եւ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած հայտարարության համար:

Իշխանական շրջանակներից ստացած հավաստի տեղեկու­թյունների համաձայն, Նալբանդյանն իր հետ Բրյուսել էր տարել ԵՄ Ասոցացման համաձայնագրի մի նոր տարբերակ: Նույն աղբ­յուրները հայտնում են, որ մոտ 1200 էջից բաղկացած համաձայ­նագիրը եւ դրա մասը կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ պայմանագիրը հայկական կողմից զտվել են եւ դրանից թողնվել 200 էջից էլ պակաս մի փաստաթուղթ, որն էլ Նալբանդյանը դրել է Ֆյուլեի առաջ` փորձելով բացատրել, որ դա այն մինիմալն է, որը ՀՀ-ն կարող է ստորագրել: Ասել է թե ռու­սական կողմն այդքանն է թույլ տվել Հայաստանին ստորագրել:

Ըստ թերթի աղբյուրների, փաստաթղթից հանված են եղել բոլոր կարեւոր հատվածները եւ  թողնվել են բացառապես դեկլարա­տիվ բնույթ կրող դրույթներ, մասնավորապես` մարդու իրա­վունքներ, կոռուպցիայի դեմ պայքար, սննդի անվտանգություն, բույսերի կարանտին եւ այլն:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ