02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 7, 2013

Հայաստանին մնաց երեք “եզրափակիչ”

Երեկ Պրահայում տարած փայլուն հաղթանակից հետո Հայաստանը 7 խաղից հետո վաստակեց 9 միավոր եւ հավասարվեց Չեխիայի ընտրանուն:Մեր խմբում հաղթանակներ տարան նաեւ Իտալիայի հավաքականը ու Դանիան:Այսպիսով, իտալացիները գրեթե մեկ ոտքով արդեն Բրազիլիայում են:Բուլղարացիները, չնայած պարտությանը, պահպանեցին 2-րդ հորիզոնականը իսկ նրան հետեւում են Չեխիան, Հայաստանը եւ Դանիան, որոնք ունեն 9-ական միավոր:Փաստորեն Հայաստանին մնաց երեք հանդիպում, որոնք հավասարազոր […]

Ռուսաստանում այսօր “լռության օր է”` ընտրություններից առաջ

Այսօր Ռուսաստանում “լռության օր է”, որի ընթացքում արգելվում է նախընտրական քարոզարշավ իրականացնել: Հիշեցնենք, որ վաղը` սեպտեմբերի 8-ին, Ռուսաստանում  Ընտրությունների միասնական օր է: Interfax.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի ԿԸՀ-ից հայտնել են, որ կիրակի օրը Ռուսաստանի 80 նահանգներում ավելի քան 7 000 ընտրություններ տեղի կունենան` տարբեր բովանդակության ու նշանակության: Ուշագրավ կլինի Մոսկվայի քաղաքապետի ընտրությունը:

Բանդայի գործով մեղադրվող Քյարամ Ամոյանը հիվանդանոցում է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը անորոշ ժամկետով հետաձգել է  “Բանդայի գործով” մեղադրվող ամբաստանյալների դատավարությունը: Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից Նրանք մեղադրվում են պաշտոնատար անձանց բնակարաններն ու ամառանոցները թալանելու մեջ: Մեղադրյալներից մեկը՝ Քյարամ Ամոյանը առողջական վիճակը վատթարացել […]

Սոսո Պավլիաշվիլիի փեսան դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի փեսան՝ Վախթանգ Չխապելիան, ինչպես նաեւ վրացի գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության համար մեղադրվող նրա 2 հանցակիցները դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, փոխանցում է interfax.ru-ն:  Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չխապելիան իրեն մեղավոր չի ճանաչել։

Հենրիխ Մխիթարյան. “Տղաները հաղթելու կամք դրսեւորեցին”

Չեխիա- Հայաստան խաղի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի առաջատար Հ. Մխիթարյանը.”Կարեւորը, հաղթեցինք: Ճիշտ է` դժվարին հաղթանակ էր, բայց տղաները հաղթական կամք դրսևորեցին: Դանիայի հետ խաղից առաջ ունենք 4-5 կորուստ,բայց հիմա կարևորը վերականգնվելն է:Եթե  իմ նկատմամբ էլ անհատական հսկողություն կար, ապա ես դա չեմ զգացել, իսկ այս հաղթանակով մենք շատերի բերանը փակեցինք”,-նշել է Մխիթարյանը:

Կարո Եղնուկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին ու ոստիկանապետին` խնդրելով իր ու իր ընտանիքի անվտանգությունն ապահովել

Նախախորհրդարանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ Նախախորհրդարանի եւ “Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը Ծածկած շուկայի ճակատային մասում իր նկարը փակցնելու հետ կապված նամակ է գրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան հովսեփյանին ու ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին: Նամակը՝ ստորև։  ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Հովսեփյանին պատճենը`  ՀՀ Ոստիկանության պետ՝ Վ. Գասպարյանին ՀՀ քաղաքացի […]

Սնանկացե՞լ է

ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող “Աջակցություն երիտասարդ համալսարանականների” բնակարանաշինության սոցիալական ծրագրի երկրորդ փուլը չի տապալվել եւ չի տապալվելու: Վերջին շրջանում հատկապես քննադատության է ենթարկվում ծրագիրը: Շինարարությունն իրականացնող “Գլենդել Հիլզ”-ը լրատվամիջոցներից մեկով հայտարարել էր, որ ինքը կապ չունի այդ ծրագրի հետ: Սակայն մեզ հաջողվեց ճշտել, որ շինարարությունը իրականացնում է այդ կազմակերպության դուստր ձեռնարկությունը, մասնավորապես  “Ի […]

Ռուսաստանը ցանկանում է վերահսկողություն հաստատել նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ. BBC

Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը խափանել է կովկասյան հանրապետության հետ ավելի սերտ կապեր հաստատելու  ԵՄ-ի ծրագրերը, հաղորդում է  BBC-ն: Եվրամիությունը նախատեսում է նոյեմբերին ասոցացման համաձայնագիր կնքել մի քանի նախկին խորհրդային հանրապետությունների հետ, սակայն Հայաստանը հազիվ թե դրանց շարքում լինի: Հայաստանի քայլն խորացրել է Արեւմուտքի անհանգստությունն այն հարցում, որ Ռուսաստանը ցանկանում է վերահսկողություն հաստատել նախկին խորհրդային […]

Ռոբերտ Քոչարյանը պատմություն չէր կարդացել. Ժամանակ

“Ժամանակ” օրաթերթի հետ զրույցում 1994-1997թթ. Հայաստանի նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը անդրադարձել է Մեղրիի փոխանակման ծրագրին: Ըստ նրա 199թ. Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը նախաձեռնել էին, որ Ղարաբաղը Հայաստանին լինի, Մեղրին` Ադրբեջանին: Մեղրի-ԼՂ փոխանկաման տարբերակը չէր գործելու, եւ ըստ այդմ էլ Քոչարյանը հետ կանգնեց ծրագրից: “Քոչարյանը մարդ է, ով պատմություն չէր կարդացել, չէր սիրում եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի