17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բանդայի գործով մեղադրվող Քյարամ Ամոյանը հիվանդանոցում է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը անորոշ ժամկետով հետաձգել է  “Բանդայի գործով” մեղադրվող ամբաստանյալների դատավարությունը:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից Նրանք մեղադրվում են պաշտոնատար անձանց բնակարաններն ու ամառանոցները թալանելու մեջ:

Մեղադրյալներից մեկը՝ Քյարամ Ամոյանը առողջական վիճակը վատթարացել էր, ինչի պատճառով էլ լ դատավորը նման որոշում ընդունեց: Քյարամ Ամրոյանը ներկայումս”Դատապարտյալների հիվանդանոցում” է: Նրան, ըստ մեր տեղեկությունների, մեկ անգամ եւս վիրահատել են: Ամոյանի գլխուղեղում, ըստ նրա հարազատների, ուռուցք կա:

Հիշեցնենք, որ երեկ հիվանդանոցում մահացել է “Բանդայի գործով” մեղադրյալներից մեկը՝ 41-ամյա Արման Դալլաքյանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ