13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայաստանին մնաց երեք “եզրափակիչ”

Երեկ Պրահայում տարած փայլուն հաղթանակից հետո Հայաստանը 7 խաղից հետո վաստակեց 9 միավոր եւ հավասարվեց Չեխիայի ընտրանուն:Մեր խմբում հաղթանակներ տարան նաեւ Իտալիայի հավաքականը ու Դանիան:Այսպիսով, իտալացիները գրեթե մեկ ոտքով արդեն Բրազիլիայում են:Բուլղարացիները, չնայած պարտությանը, պահպանեցին 2-րդ հորիզոնականը իսկ նրան հետեւում են Չեխիան, Հայաստանը եւ Դանիան, որոնք ունեն 9-ական միավոր:Փաստորեն Հայաստանին մնաց երեք հանդիպում, որոնք հավասարազոր են եզրափակիչի:

Երեկ կայացած բազմաթիվ հանդիպումներում գրանցվեցին մի շարք անակնկալներ:Մասնավորապես Վրաստանի ազգային հավաքականը 0-0 խաղաց Ֆրանսիայի ընտրանու հետ: Բոսնիայի  ուժեղ հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Սլովակիային եւ փոքր ինչ բարդացրեց իրավիճակը: Հոլանդացիները միայն վերջին րոպեին փրկվեցին պարտությունից Էստոնիայում. հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով:

Հերթապահ հաղթանակները տարան Ռուսաստանի, Իսպանիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Անգլիայի եւ Բելգիայի ազգային հավաքականները:

Երեկվա խաղերից հետո Բելգիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Իսպանիան արդեն գրեթե ապահովել են աշխարհի  առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ