19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Ռուսաստանը ցանկանում է վերահսկողություն հաստատել նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ. BBC

Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը խափանել է կովկասյան հանրապետության հետ ավելի սերտ կապեր հաստատելու  ԵՄ-ի ծրագրերը, հաղորդում է  BBC-ն: Եվրամիությունը նախատեսում է նոյեմբերին ասոցացման համաձայնագիր կնքել մի քանի նախկին խորհրդային հանրապետությունների հետ, սակայն Հայաստանը հազիվ թե դրանց շարքում լինի: Հայաստանի քայլն խորացրել է Արեւմուտքի անհանգստությունն այն հարցում, որ Ռուսաստանը ցանկանում է վերահսկողություն հաստատել նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ:

Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը դուրս է առեւտուրը հեշտացնելու սահմաններից, այն նաեւ ժողովրդավարական չափորոշիչներին հետեւելու եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու պարտավորություն է պարունակում, որոնք բացակայում են Ռուսաստանի հետ Մաքսային միության մասը չեն հանդիսանում:

BBC-ի փոխանցմամբ` Ռուսաստանը եւ Հայաստանը նախկին խորհրդային գործընկերներ են, վաղուց արդեն սերտ կապեր ունեն: “Հայաստանը նախկինի պես շրջափակված է Ադրբեջանի հետ տարածքային վեճի պատճառով, որի բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են, եւ շատերը մատնանշում են  Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ վեճի եւ Մաքսային միություն ընդգրկվելու միջեւ առկա ուղղակի կապը”:

Եվրախորհրդարանում արտաքին քաղաքականության փորձագետ, ԵԽ-ի պատգամավոր Չարլզ Տաննոկը նշել է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ անհանգստությունը նախագահ Սերժ Սարգսյանի վրա ավելի է ազդել, քան ցանկացած այլ հարց: 1990-ականների ղարաբաղյան  պատերազմից հետո Հայաստանը սերտ ռազմական համագործակցություն ունի Ռուսաստանի հետ եւ առանց դրա “Հայաստանը միանգամայն խոցելի կլիներ Ադրբեջանի հարձակումների համար”,– ասել է Տաննոկը BBC-ի հետ զրույցում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ