04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կարո Եղնուկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին ու ոստիկանապետին` խնդրելով իր ու իր ընտանիքի անվտանգությունն ապահովել

Նախախորհրդարանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ Նախախորհրդարանի եւ “Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը Ծածկած շուկայի ճակատային մասում իր նկարը փակցնելու հետ կապված նամակ է գրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան հովսեփյանին ու ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին:

Նամակը՝ ստորև։ 

ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Հովսեփյանին
պատճենը` 
ՀՀ Ոստիկանության պետ՝ Վ. Գասպարյանին
ՀՀ քաղաքացի Կարո Եղնուկյանից

Դ Ի Մ Ո Ւ Մ

Արդեն հինգերորդ օրն է, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող “Ծածկած շուկայի” տնօրինությունը շենքի ճակատային հատվածում փակցրել է իմ նկարով մեծադիր պաստառ, որի վրա գրված են՝ “մասոն”, “ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծման”:

Այս գործողության նպատակն իմ նկատմամբ ատելություն, խտրականություն և բռնություն հրահրելն է, ինչի մասին հրապարակավ զգուշացրել եմ սեպտեմբերի 2-ի տվածս հարցազրույցներում։ Նույն հարցով սեպտեմբերի 3-ին իր բողոքն է արտահայտել Նախախորհրդարանի քարտուղարությունը։

Սպասելի էր պատկան մարմինների գործնական միջամտությունը, սակայն անգործություն ցուցաբերվեց, ինչը իմ կարծիքով բռնության այդ կոչն իրականացնելու փորձի պատճառ դարձավ։

Ինչպես հայտնի է, երեկ երեկոյան իմ բնակության շենքի մոտ հարձակում է տեղի ունեցել երկու անձանց վրա, որոնց դիմել են “ախպա՞ր ես” արտահայտությամբ։ Կարծում եմ, նկատի են ունեցել իմ ներգաղթյալ լինելու հանգամանքը։

Այս հարձակման` իմ անձի դեմ ուղղված լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ հարձակման ենթարկվածներից մեկը` Հայկակ Արշամյանը, ապրում է Զաքյան 3 շենքի 37 բնակարանում: Իմ բնակարանի համարը` նույն 37-ն է, նույն Զաքյան փողոցի 8-րդ շենքում, ինչը փաստում է, որ հարձակվողներն ընդամենը շփոթել են շենքի համարը:

Հաշվի առնելով վերևում շարադրվածը պահանջում եմ քրեական պատասխանատվության ենթարկել իմ անձի նկատմամբ ատելություն, խտրականություն և բռնություն հրահրելու նպատակով Ծածկած շուկայի ճակատային մասին պաստառ փակցրած անձանց, ինչպես նաև հնարավորինս շտապ կերպով կարգադրել հանել այդ զրպարտչական և սադրիչ բովանդակության պաստառը:

Միևնույն ժամանակ` պահանջում եմ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել իմ և իմ ընտանիքի անդամների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: 

Դիմող` Կարո Եղնուկյան 06 սեպտեմբերի 2013 թ.

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ