06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 24, 2013

ՄԹ դեսպանն այցելեց ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ

Հուլիսի 24-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը այցելեց ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ: Դեսպանին ընդունեց ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գիտնական-վերլուծաբաններ, ինչպես նաեւ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն […]

Հայկոն, Անի Քոչարը, ”Վիտամին” ակումբի տղաները և այլք` սոցիալական գովազդում /ֆոտո/

100 դրամ վճարելն ամոթ չէ: Ամոթ է վճարել 150 դրամ, երբ կողքինդ չունի այդ 50 դրամը». այս կարգախոսով Ծիծեռնակաբերդի բարձունքում սոցիալական գովազդի նկարահանումներ էին այսօր տեղի ունենում` Արման Մարությանի ռեժիսորությամբ: Արդեն մի քանի օր շարունակ ուղեվարձի թանկացման դեմ պայքարող հայտնիները` հումորիստ Հայկ Մարությանը, Ալեն Սիմոնյանը, «Անի Քոչար փրոդակշնի» տնօրեն Անի Քոչարը, «Վիտամին» ակումբի ամբողջ անձնակազմը, […]

Հայ զինծառայողներին հետաքրքրում է Ադրբեջանի ամպագոռգոռ կոչերը /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը աշխատանքային այցով Տավուշի մարզի N զորամասում էր: Նա Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ մասնակցեց զինծառայողների ցուցադրական ելույթներին, ապա հետո զրուցեց նրանց հետ: Ժամկետային զինծառայող Արամ Ասրյանին հետաքրքիր էր հարեւան պետության` Ադրբեջանի ղեկավարության ամպագոռգոռ հայտարարությունների հիմքը եւ Հայաստանի իշխանության, նաեւ ԱԺ փոխնախագահի տեսակետը: Էդուարդ Շարմազանովի պատասխանը` տեսանյութում:    

Երևանի քաղաքապետարանը` վարձը վերանայելու մասին

Երևանի քաղաքապետարանի կայքում ներկայացված է.     ”ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 3661-Ա, 19 հուլիսի 2013թ. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՐՈԼԵՅԲՈՒՍՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ  ՎԱՐՁԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Երևանի ենթակայության ”Երևանի էլեկտրատրանսպորտ” փակ բաժնետիրական ընկերության 17.07.2013թ. հ.263 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 17.07.2013թ. հ.14/42444Հ զեկուցագիրը, ղեկավարվելով ”Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և ”Տեղական ինքնակառավարման մասին” […]

“Կաթողիկոսը և մի շարք մականունավոր պատգամավորներ գծատեր են”. հայտարարություն /վիդեո/

“Վճարում ենք 100 դրամ” քաղաքացիական նախաձեռնության անդամները այսօր Մաշտոցի պուրակում կայացած ասուլիսի ժամանակ հանդես եկան հայտարարությամբ: “Հաշվի առնելով որ այս որոշումը հակասոցիալական է և հակաիրավական է, մենք պահանջում ենք բոլոր այն պաշտոնյաները, կազմակերպությունները շահագրգիռ անձնավորությունները, ովքեր ներգրավված են եղել այս կեղծիքի մեջ, պատասխանատվության ենթարկվեն”,-ասվում էր հայտարարության տեքստում: Շարժման ակտիվիստները ներկայացրեցին Երևան քաղաքում խոշոր գծատերեր հանդիսացող […]

Իրաքում 4 մզկիթ են պայթեցրել

Իրաքում կրկին ահաբեկչություններ են: Սունիների մզկիթներում տեղի ունեցած պայթյունների արդյունքում առնվազն 13 մարդ է զոհվել, հաղորդում է “AFP”-ը: Քիրկուկ քաղաքի 2 մզկիթներում ռումբերի պայթյունի հետեւանքով  7 մարդ է զոհվել, 31-ը` վիրավոր են: Եվս 2 ռումբ է պայթել իրաքյան մայրաքաղաքի հարավում գտնվող մզկիթներում, որի հետեւանքով 3 մարդ է զոհվել, 9-ը` վիրավորվել: Եվս 2 մարդ զոհվել եւ […]

“Միջազգային կրթական տարածքում պետք է ընդգրկել նաեւ չճանաչված պետությունները”. Ա.Աշոտյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին: Ողջունելով հյուրին` նախարարն ընդգծել է, որ կրթության ոլորտում նախարարության եւ մեր երկրում ՄԱԿ-ի գործակալությունների համագործակցության բազմակողմանի եւ արդյունավետ փորձ է կուտակվել, եւ վերջիններս իրավամբ հանդիսանում են նախարարության հիմնական գործընկերները: Արմեն Աշոտյանի խոսքով` ՄԱԿ-ի աջակցությունը կրթական […]

Բարեգործություն` Բրիտանիայի թագաժառանգի ծննդյան կապակցությամբ

Այսօր Մեծ Բրիտանիայի եւ հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպան Քեթի Լիչն այցելեց Երանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզ: Այս մանկապարտեզը հիմնովին վերանորոգվել է “Հայաստան” համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակում՝ ներառելով Բրիտանական ֆոնդեր: Բրիտանիայի նորածին թագաժառանգի ծննդյան կապակցությամբ դեսպանը մանկապարտեզին նվիրեց խաղալիքներ, որոնք կօգնեն երեխաներին առավել հետաքրքիր անցկացնել առօրյան: Երեխաները դեսպանին ընդունեցին երգ ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի