08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Իրաքում 4 մզկիթ են պայթեցրել

Իրաքում կրկին ահաբեկչություններ են: Սունիների մզկիթներում տեղի ունեցած պայթյունների արդյունքում առնվազն 13 մարդ է զոհվել, հաղորդում է “AFP”-ը:

Քիրկուկ քաղաքի 2 մզկիթներում ռումբերի պայթյունի հետեւանքով  7 մարդ է զոհվել, 31-ը` վիրավոր են: Եվս 2 ռումբ է պայթել իրաքյան մայրաքաղաքի հարավում գտնվող մզկիթներում, որի հետեւանքով 3 մարդ է զոհվել, 9-ը` վիրավորվել: Եվս 2 մարդ զոհվել եւ 2-ը վիրավորվել են, երբ Բաղդադի հարավ-արեւելքում գտնվող մզկիթի մոտ ավտոմեքենա է պայթել:

Ահաբեկչությունները տեղի են ունեցել երեկոյան երկար աղոթքի ժամանակ, որը Ռամադան սուրբ ամսվան էր նվիրված:

2013-ին հուլիսին տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում Իրաքում 630 մարդ է զոհվել: Հարձակումներ են տեղի ունենում թե սունիների, թե շիաների նկատմամբ, ինչը միջդավանական պատերազմի սպառնալիք է իրենից ներկայացնում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ