03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկոն, Անի Քոչարը, ”Վիտամին” ակումբի տղաները և այլք` սոցիալական գովազդում /ֆոտո/

100 դրամ վճարելն ամոթ չէ: Ամոթ է վճարել 150 դրամ, երբ կողքինդ չունի այդ 50 դրամը». այս կարգախոսով Ծիծեռնակաբերդի բարձունքում սոցիալական գովազդի նկարահանումներ էին այսօր տեղի ունենում` Արման Մարությանի ռեժիսորությամբ:

Արդեն մի քանի օր շարունակ ուղեվարձի թանկացման դեմ պայքարող հայտնիները` հումորիստ Հայկ Մարությանը, Ալեն Սիմոնյանը, «Անի Քոչար փրոդակշնի» տնօրեն Անի Քոչարը, «Վիտամին» ակումբի ամբողջ անձնակազմը, երգիչ Արթուր Իսպիրյանը, դերասանուհի Լալա Մնացականյանը, դերասաններ Անդոն և Ռաֆոն և այլք այսօր միավորվել էին հենց այդ գաղափարի շուրջ` սատարելու համար մեր համաքաղաքացիներին: Քաղաքային իշխանությունների և գծատերերի նախաձեռնության դեմ ակտիվորեն պայքարող հայտնիների ակցիան  օրեցօր նոր թափ է ստանում, որին միանում են այլ հայտնի մարդիկ:

Նկարահանումների ընթացքը բնկանոն էր, որին հետևում էր նաև esyes.am-ը, մինչև այն պահը, երբ ռեժիսոր Արման Մարությանին մոտեցան տարածքը հսկող երկու համազգեստավոր, որից երկու րոպե անց հեռացան` իրենց ղեկավարությունից ճշտելու` իրավունք կա՞ այդտեղ նկարահանումներ իրականացնելու, թե՞ ոչ: Տղաները պահեցին իրենց խոստումը և շատ կարճ ժամանակ անց վերադարձան` Արմանին ու մյուս հայտնիներին արգելելու, որ ղեկավարությունից ստացած կարգադրության համաձայն այդ տարածքում առանց թույլտվության նկարահանումներն արգելվում են: Մինչ Արման Մարությանը կբացատրեր, որ երբեք իրենց չեն արգելել Ծիծեռնակաբերդի բարձունքում նկարահանումներ անել, խոսակցությանը միջամտեց «Վիտամինի» Արմուշը` ոստիկանին դիմելով. «Դուք տեղյա՞կ եք ընդհանրապես էս երկրից, դուք գիտեք` ինչ ա կատարվում… Համազգեստդ որ հանես, դու էլ ես էս երկրի քաղաքացի: Ես էլ էս երկրի քաղաքացի եմ ու պայքարում եմ նաև քո համար…»: Արմուշ-ոստիկան բանավեճը գուցե երկարեր, եթե Արման Մարությանը ակցիայի մասնակիցներին չխնդրեր այդպիսով ավարտել նկարահանումները:

Իրենց մեքենաներով ակցիային միացած հայտնիներն այնտեղից շարժվեցին Կենտրոն համայնք` շարունակելով սեփական փոխադրամիջոցներով տեղափոխել մարդկանց:

Մինչ պատրաստ կլինի սոցիալական տեսահոլովակը, կարող ես լուսանկարների միջոցով ծանոթանալ դրան:

աղբյուրը` esyes.am

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ