06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 19, 2013

Գյումրիի քաղաքապետը “բռնցքամարտին” հետեւել է աշխատասենյակից. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի, օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրիի քաղաքապետարանում: Ինչպես տեղի թերթի  աղբյուրն է նշում, իրար են “դնգստել” քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը եւ նորաստեղծ աուդիտորական բաժնի պետ Արա Համբարձումյանը։ “Նորաթուխ” պետը որոշել է ահաբեկել Կնյազ Մանասյանին՝ հայտարարելով, թե բնակկոմունալ բաժնում կան ավելորդ հաստիքներ, այլ խոսքով՝ մեռած հոգիներ։Սա հարուցել է Մանասյանի զայրույթը։ […]

Յուրահատուկ հացադուլ՝“Range Rover”-ի տերն է բողոքում. Հայոց աշխարհ

Վերջին օրերին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Ազատության հրապարակում նստացույց եւ հացադուլ հայտարարած ազատամարտիկները, որոնց հիմնական պահանջը սոցիալական վիճակի բարելավումն է։ Թեմային անդրադառնում է “Հայոց աշխարհ”-ը:    Ազատամարտիկների պահանջները միանգամայն հասկանալի եւ ընդունելի են, սակայն դրանց կատարմանը հասնելու ճանապարհը ոչ միանշանակ է ընդունվում։ Օրինակ, ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն իսկ լայնածավալ քարոզչական արշավ են սկսել եւ պարբերաբար […]

Հայ ավտովարորդի դուստրը Մոսկվա է մեկնո՞ւմ. Ժամանակ

 “Ժամանակ”-ի տեղեկություններով՝ ՄԻՊ Կարեն Հարությունյանը երեկ հանդիպել է Հրաչյա Հարությունյանի դստեր՝ Լիլիթ Հարությունյանի հետ եւ քննարկել նրա ընտանիքին հուզող մի շարք խնդիրներ։ Ի թիվս այլ խնդիրների` Հրաչյա Հարությունյանի դուստրը ցանկացել է մեկնել Մոսկվա եւ տեսակցել հորը։ Հաշվի առնելով, որ Հրաչյա Հարությունյանի ընտանիքն այս պահին գտնվում է ֆինանսական ծանր վիճակում՝ Հարությունյանների ճակատագրով մտահոգված մարդիկ (նրանցից շատերը […]

Կիպրոսից ստացվել է օֆշորի պատասխանը. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Կիպրոսի ընկերությունների գրանցման պետռեգիստրից ստացվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից արված հարցման պատասխանը: Դրանից պետք է պարզ լինի, թե արդյոք ՀՀ վարչապետն իմացել է, որ ինքն օֆշորային ընկերության փայատեր է: Խոսքը, այն հայտնի օֆշորային ընկերության մասին է, որի փայատերերի շարքում նշված է նաեւ Տ. Սարգսյանի անունը, սակայն վերջինս պնդում է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի