17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Յուրահատուկ հացադուլ՝“Range Rover”-ի տերն է բողոքում. Հայոց աշխարհ

Վերջին օրերին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Ազատության հրապարակում նստացույց եւ հացադուլ հայտարարած ազատամարտիկները, որոնց հիմնական պահանջը սոցիալական վիճակի բարելավումն է։ Թեմային անդրադառնում է “Հայոց աշխարհ”-ը:
  

Ազատամարտիկների պահանջները միանգամայն հասկանալի եւ ընդունելի են, սակայն դրանց կատարմանը հասնելու ճանապարհը ոչ միանշանակ է ընդունվում։ Օրինակ, ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն իսկ լայնածավալ քարոզչական արշավ են սկսել եւ պարբերաբար հայտարարում են, թե Հայաստանի ազատամարտիկները “դուրս են եկել պետության դեմ, նստացույց ու հացադուլ են անում”։

   Ի դեպ, նման միջոցներով նպատակին հասնելու ձգտումը զարմանալի է այն պատճառով, որ բոլորովին վերջերս Ազգային ժողովում ընդունվեց “Երկրապահ կամավորականի մասին” օրենքը։  Թերթը հիշեցնում է այն հանգամանքը, որ նստացույց անող ազատամարտիկներին ընդունել եւ նրանց հուզող խնդիրները լսել են վարչապետն ու պաշտպանության նախարարը։ 

   Նստացույց անող ազատամարտիկներին հուլիսի 14-ին հացադուլով միացել է նախկին զինվորական Խաչիկ Ավետիսյանը, որը բացի սոցիալական բնույթի հարցերից նաեւ պահանջում է իր նկատմամբ դատարանի կայացրած վճռի վերանայում եւ զինվորական թոշակի վերականգնում։

   Պարզվում է, որ Խ.Ավետիսյանը նախկինում եղել է Փամբակի զորամասի հրամանատարը եւ զորամասի ֆինանսական տնտեսությունը պատշաճ կարգով չկառավարելու, կեղծ ֆինանսական փաստաթղթեր կազմելու, ստորագրություններ կեղծելու միջոցով զորամասի բանկային հաշվից եւ դրամարկղից խոշոր չափերի գումարներ դուրս գրելու եւ յուրացնելու փաստերով 2012թ. սեպտեմբերին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ 

Փաստորեն Հայաստանում յուրահատուկ է նույնիսկ հացադուլ հասկացությունը, եւ այդ ծայրահեղ քայլի միջոցով պետությանը սոցիալական պահանջներ կարող է ներկայացնել նույնիսկ “Range Rover”-ի տեր նախկին զինվորականը, որը պաշտոնավարման տարիներին այդ նույն պետության հաշվին կատարել է ֆինանսական յուրացումներ ու չարաշահումներ։

   Հարցն այդքան ցավալի չէր լինի, եթե նման քայլերը չարժեզրկեին մյուս ազատամարտիկների պահանջները, ովքեր հաստատ գտնվում են Խ.Ավետիսյանից ավելի վատ սոցիալական պայմաններում։

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ