Կիպրոսից ստացվել է օֆշորի պատասխանը. Հայկական ժամանակ
Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Կիպրոսի ընկերությունների գրանցման պետռեգիստրից ստացվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից արված հարցման պատասխանը: Դրանից պետք է պարզ լինի, թե արդյոք ՀՀ վարչապետն իմացել է, որ ինքն օֆշորային ընկերության փայատեր է:
Խոսքը, այն հայտնի օֆշորային ընկերության մասին է, որի փայատերերի շարքում նշված է նաեւ Տ. Սարգսյանի անունը, սակայն վերջինս պնդում է, որ իրեն փայատեր են դարձրել առանց իր գիտության: Թե ինչ են պատասխանել Կիպրոսից, առայժմ անհայտ է:
ՀՀ դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը երեկ թերթի թղթակցին հայտնել է, որ պատասխանն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն եւ կցվել օֆշորային այդ պատմության գործով հարուցված քրգործին եւ չի կարող հրապարակվել: Սա նշանակում է, որ Կիպրոսից եկած պատասխանը դարձավ “նախաքննական գաղտնիք”:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: