18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գյումրիի քաղաքապետը “բռնցքամարտին” հետեւել է աշխատասենյակից. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի, օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրիի քաղաքապետարանում: Ինչպես տեղի թերթի  աղբյուրն է նշում, իրար են “դնգստել” քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը եւ նորաստեղծ աուդիտորական բաժնի պետ Արա Համբարձումյանը։ “Նորաթուխ” պետը որոշել է ահաբեկել Կնյազ Մանասյանին՝ հայտարարելով, թե բնակկոմունալ բաժնում կան ավելորդ հաստիքներ, այլ խոսքով՝ մեռած հոգիներ։Սա հարուցել է Մանասյանի զայրույթը։

Լեզվակռիվը վերածվել է հայհոյախառն քաշքշոցի եւ ծեծկռտուքի։ Աղմուկը լսելի է եղել ողջ շենքով մեկ։ Ասում են, քաղաքապետը այս “բռնցքամարտը” դիտել, ավելի ճիշտ, ունկնդրել է իր աշխատասենյակում հանգիստ նստած՝ չփորձելով աշխատողներին կարգի հրավիրել։ Պատճառը շատ պարզ է,  քաղաքապետը նպատակ ունի “փուռը տալու” Կնյազ Մանասյանին եւ նրա տեղը նշանակելու իր բարեկամներից մեկին՝ Էդիկ Աթոյանին:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ